ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Cumhuriyet. «ԱԳՆ-ն կիսով չափ կրճատել է ցեղասպանության թեզերի դեմ պայքարի բյուջեն»

Թուրքիայի խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովը հաստատել է 2020թ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը կից «Հետազոտությունների և անվտանգության հարցերով գլխավոր վարչությանը»  հատկացվելիք բյուջեն: 2020թ այն կկազմի 5.9 միլիոն թուրքական լիրա (մոտ 1 մլն 30 հազ. ԱՄՆ դոլար): 2019թ. կառույցին հատկացվել էր 11.2 միլիոն թուրքական լիրա (մոտ 2 մլն ԱՄՆ դոլար), փոխանցում է Ermenihaber-ը:

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականի գնահատմամբ՝ այս որոշմամբ «նվազեցվում է ցեղասպանության թեզերի դեմ պայքարի համար հատկացվող բյուջեն» (նկատի ունի, որ վերոնշյալ վարչությունը պայքարում է միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ-խմբ.), այն դեպքում, երբ տարբեր խորհրդարաններ շարունակում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումներ և բանաձևեր ընդունել:

 Նշվել է, որ ԱԳՆ-ի Հետազոտությունների և անվտանգության հարցերով գլխավոր վարչությունը աշխատանքներ է իրականացնում նաև միջազգային հանրությանը FETÖ-ի (Գյուլենական համայնք) մասին իրազեկելու ուղղությամբ:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: