ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ոչ ոք քո կերպարը լավ առումով չի հիշելու. Փայլանը` Թուրքիայի ներքին գործերի նախարարին

Թուրքիայի խորհրդարանում ներքին գործերի նախարարության 2020թ. բյուջեի նախագծի քննարկումից առաջ  միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և ընդդիմադիր պատգամավորների միջև:

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` Սուլեյման Սոյլուն, երբ մտել է դահլիճ, սեղմել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) պատգամավորների ձեռքը՝ անտեսելով ընդդիմադիր պատգամավորներին:

Թուրքիայի խորհրդարանի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը թեմայի առնչությամբ ասել է, որ  ներքին գործերի նախարարի այդ պահվածքն անհարգալից վերաբերմունք է պատգամավորների նկատմամբ:

Մեջլիսի պետական ծրագրերի և բյուջեի հանձնաժողովի նախագահ Լյութֆի Էլվանը Սոյլուի այդ քայլը կապել է այն բանի հետ, որ երբ վերջինս ներս է մտել ընդդիմադիր պատգամավորները ոտքի չեն կանգնել:

Կարո Փայլանը բյուջեի քննարկումների ժամանակ ունեցած իր ելույթում Սոյլուին նմանեցրել է նացիստական Գերմանիայի  գաղտնի ոստիկանության ղեկավարներից Հիմմլերի հետ:

«Ոչ ոք հիմա լավ առումով չի հիշում Հիմմլերի կերպարը: Սույլեյման Սոյլուն կարծում է, թե ինքը բռնապետական ռեժիմ է հիմնելու և լռեցնելու է բոլորին: Դրանից հետո ասելու է. «Բոլորն ինձ լավ առումով են հիշելու»: Ո´չ իհարկե: Ոչ ոք քո կերպարը լավ առումով չի հիշելու»,-շեշտել է Փայլանը:

Ընդդիմադիր, իսլամական ուղղվածության  «Երջանկություն» (Saadet) կուսակցության պատգամավոր Ջիհանգիր Իսլամը Սոյլուին ասել է, որ Թուրքիայում այն մարդկանց, որոնց լռեցնել չեն կարողանում, բանտարկում են և «դավաճան» անվանում: Ի պատասխան Իսլամին` Սոյլուն նրան «դավաճան» է անվանել և ասել, որ բոլորը գիտեն, որ ինքը սադրիչ է: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: