Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի

Իրանում վերջին օրերին ընթացող ցույցերը երկրի վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունից իրանցիների դժգոհության ցուցադրման կուլմինացիան էր:
Հիշեցնենք, որ իրանցիները փողոց դուրս եկան այն բանից հետո, երբ իշխանությունները վառելիքի վաճառքի սահմանափակումներ մտցրեցին, համաձայն որոնց, իրանցիներն ամսական մինչև 60 լիտր բենզին կարող են գնել` վճարելով 15 000 րիալ լիտրի դիմաց, իսկ դրանից ավելիի դեպքում` կրկնակի թանկ (30 000 րիալ): Սա, բնականաբար, առաջացրեց զանգվածային դժգոհություններ հասարակության գրեթե բոլոր շերտերի մոտ. համեմատության համար նշենք, որ նախկինում իրանցի վարորդները կարող էին ամսական 250 լիտր բենզին գնել 10 000 րիալով:
Իրանում վառելիքի թանկացման պատճառն, ըստ իշխանությունների, տնտեսական խնդիրներն են, այդ թվում` պատժամիջոցների հետևանքները:
Իրականում իրանական տնտեսության դեպքում խնդիրն ավելի խորքային է, և վառելիքի թանկացման դեմ համաժողովրդական պայքարը տնտեսական դժգոհությունների կուլմինացիան է: Հիշեցնենք, որ ընդամենը 2018թ.-ին Իրանում ցույցեր էին` կրկին տնտեսական քաղաքականության դեմ:
Հիմնական խնդիրը, որի հետ այսօր բախվել է Իրանն առավելապես ԱՄՆ պատժամիջոցների արդյունքում, փոխարժեքային ճգնաժամն է: Իրանական րիալը շատ արագորեն արժեզրկվում է, ինչը պահելու համար իշխանությունները մտել են րիալի դեվալվացիա-ռեվալվացիա արհեստական շրջանի մեջ, ինչի արդյունքում, օրինակ, նախորդ տարի Իրանում օտարերկյա արժույթներ ունենալու սահմանափակում մտցվեց:
Ամբողջ խնդիրն ակնհայտորեն արտաքին աշխարհի հետ հարաբերվելու մեջ է, և սա պակաս հիմք չէ` ենթադրելու, որ իրանական իշխանությունները շուտով կմեղմացնեն խիստ պրոտեկցիոնիստական տնտեսական քաղաքական կուրսը՝ լայն հնարավորություններ ստեղծելով երրորդ երկրների համար: Հասկանալի է, որ դրանց թվում է նաև Հայաստանը:
Միևնույն ժամանակ, այդ երկրների համար Իրանի հետ առավել սերտ տնտեսական հարաբերությունների կառուցումը կարող է սպառնալիքներ պարունակել ամերիկյան պատժամիջոցների պատճառով: Հենց այստեղ է, որ առաջանում է տվյալ երկրների իշխանությունների հմուտ քաղաքականության կարիքը:
Եթե փորձենք հստակեցնել դա Հայաստանի օրինակով, ապա այս տարվա ընթացքում հայկական երկու ընկերությունների հայտվնելն ԱՄՆ Առևտրի պալատի սև ցուցակում խոսում է այն մասին, որ մեր իշխանություններն անելիքներ ունեն:
Ավելին, այդ անելիքների սրությունը կերևա առաջիկայում, քանի որ գերթե անհերքելի է, որ շուտով Իրանի կողմից ազդակ կլինի՝ խորացնելու հարաբերությունները: Մինչդեռ մինչ այս պահը մենք առնվազն երկու բարձրաստիճան այցելություններ ունեցանք Միացյալ Նահանգներ (Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակություններ), սակայն հստակ ազդակներ այդպես էլ չհնչեցին՝ ուղղված հակաիրանական պատժամիջոցների հարվածը մեր երկրին մեղմելուն:
Ցավալի է, բայց որպես բարեկամ երկիր, որպես մի երկիր, ում համար Իրանն ունի կենսական նշանակություն, մենք ոչ միայն չենք պատրաստվում "հակազդելու" Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, այլև, օրինակ եվրոպական հարթակում մեզ թույլ ենք տալիս Իրան-Հայաստան սահմանն անվանել կիսափակ: Նման պահվածքն առնվազն ադեկվատ չէ:
այլ նյութեր այս թեմայով
- Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել զորավարժությունների շրջանակում «Շաբաթ օրը առավոտյան, ռազմախաղի եզրափակիչ փուլի շրջանակներում, արձակվել են տարբեր տեսակի հեռահար բալիստիկ հրթիռներ,...
- Իրանում մեկնարկում են ռազմածովային ուժերի լայնամասշտաբ զորավարժություններ Գեներալի խոսքով՝ զորավարժությունների հիմնական նպատակը տակտիկական գործողությունների փորձարկումն Է՝ ժամանակակից...
- Իրանը ռազմածովային հրթիռային վարժանքներ է սկսել Օմանի ծոցում Նրա տվյալներով՝ վարժանքներն անցկացվելու են մյուս բանակային ստորաբաժանումների աջակցությամբ և տևելու են երկու...
- Իրանում ՀՀ դեսպանը Իսլամական խորհրդի մեջլիսի 2 հայ պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-Իրան հարաբերությունները Հանդիպման ընթացքում արծարծվեցին Արցախյան պատերազմից հետո Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակի և տարածաշրջանային...
- Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին Էրդողանի հասցեին մեղադրանքների պատճառով Լրատվականի տվյալնելով՝ իրանցի դիվանագետին հաղորդել են Անկարայի արձագանքը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին...
-
18:13
Հայկ Հաջինազարյանը կնշանակվի Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի ղեկավար
-
17:39
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը
-
16:07
ՀՀ տարածքում հունվարի 19-21-ին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով․ սպասվում են տեղումներ
-
15:30
ԱԱՏՄ-ն նշել է օդային տարածքով ՀՀ մուտք գործողների պարտադիր մեկուսացման ենթարկվելու դեպքերը
-
15:00
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել զորավարժությունների շրջանակում
-
14:25
Ժապարովը 79,23% ձայն է ստացել Ղրղզստանի նախագահի ընտրություններում
-
14:03
Արցախի Հանրապետություն է վերադարձել 49 հազար 461 մարդ
-
13:05
Շուրջ 100 խաղաղապահ Լեռնային Ղարաբաղում պատվաստվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութով
-
12:37
Facebook-ն ու Instagram-ն ապաարգելափակել են Թրամփին
-
12:00
Ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
-
11:54
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
11:31
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263 նոր դեպք
-
11:22
Պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խաչմաչ և Մխիթարաշեն գուղերում. Արցախի ԱՒՊԾ
-
10:01
Երկրաշարժ Ինդոնեզիայում. զոհերի թիվը հասել է 42-ի
-
00:17
Ռուսաստանցի հայը միայնակ բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև
-
22:17
Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Ղարաբաղի հարցով հանդիպման արդյունքները
-
21:54
Դե՞մ են գերիների հարցի լուծմանը, դուռը շրխկացրու, դուրս արի. Վազգեն Մանուկյան
-
20:29
Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերին. Աննա Նաղդալյան
-
20:18
ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում
-
19:20
Թուրքիան հայտնել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնի կազմի մասին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:57
Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
-
10:26
Երկրագունդ․ ՌԴ դիրքորոշումն Արցախյան հարցում
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
-
18:10
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Խոնավություն՝ 57%
Քամի՝ 7 կմ/ժ