ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Քաբուլում կազմակերպության մեքենայի վրա հարձակումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վճռականորեն դատապարտել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ՄԱԿ-ի առաքելությանը պատկանող մեքենայի վրա տեղի ունեցած հարձակումը, ինչի հետևանքով զոհվել է կազմակերպության մեկ աշխատակից: Այս մասին հաղորդվում է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունում:

 «Գլխավոր քարտուղարը Աֆղանստանի իշխանություններին կոչ է անում անել ամեն ինչ հանցագործներին հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Նա հաստատել է արդարության և խաղաղության ձգտելու հարցում Աֆղանստանի կառավարությանն ու ժողովրդին օգնելու պարտավորությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

Անտոնիու Գուտերեշը նաև ցավակցել է զոհված աշխատակցի ընտանիքին: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: