ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի 7-րդ նախագահ Քենան Էվրենի անունը կջնջվի բոլոր փողոցներից, դպրոցներից և այլ վայրերից

odakdergisi.com

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) բոլոր խմբակցությունները համաձայնության են եկել Թուրքիայի 7-րդ նախագահ Քենան Էվրենի անունը կրող բոլոր դպրոցները, պողոտաները, փողոցները, գյուղերը, թաղամասերը և զորանոցներն անվանափոխելու հարցում, փոխանցում է Ermenihaber-ը:

Քենան Էվրենը, որը եղել է 1980 թվականի ռազմական հեղաշրջման կազմակերպիչը, հայտնի է իր դաժանությամբ և բռնաճնշումներով։ Նրա իշխանության տարիներին Թուրքիայում 178.000 մարդ է ձերբակալվել, որոնցից 64.000-ը բանտարկվել է, 30.000 մարդ զրկվել է քաղաքացիությունից, 450-ը՝ մահացել խոշտանգումներից, իսկ 50 քաղաքացի էլ ենթարկվել է մահապատժի։

 Թուրքիայի տխրահռչակ նախագահի անունն ամեն տեղից ջնջելու նախաձեռնության հեղինակը ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) Էլազըղի (Խարբերդ) պատգամավոր Գյուրսել Էրոլն է։

Ազգայնական ուղղվածության «Լավ» (İyi) և «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունները նույնպես կողմ են արտահայտվել հիշյալ նախաձեռնությանը։

Իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) շնորհակալություն է հայտնել ընդդիմադիր կուսակցությանն ու հարցը օրակարգ բերող պատգամավորին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է անհապաղ ձեռնամուխ լինել անվանափոխության գործընթացին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2025
       
    30.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: