ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 430,57 դրամ ԱՐԾԱԹ - 260,32 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 799,65 դրամ

Արման Սարգսյանը պաշտոնական այցով եղել է Արցախում

Նոյեմբերի 29-ից 30-ը ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում էր՝ մասնակցելու Արցախի ոստիկանության օրվա տոնական միջոցառումներին:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից՝ նոյեմբերի 29-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանին:

Հանդիպմանը ներկա է եղել ԱՀ ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Արցախի ոստիկանությունների համագործակցությանն ու ծառայությանը վերաբերող հարցեր:
Նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել Արցախի ոստիկանության օրվան նվիրված տոնական միջոցառում։Հանդիսությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ԱՀ ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Ներկաները ծաղկեպսակ և ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատամարտում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը կարևորել է այն դերակատարումը, որն ունեցել և ունի ոստիկանությունը Արցախի Հանրապետության շուրջ 30-ամյա պետականության կայացման ու ամրապնդման գործում։
Պետության ու հասարակության անվտանգության ապահովման գործում ոստիկանության բարդ ու կարևոր ծառայությունն իր խոսքում բարձր է գնահատել Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ նշելով, որ հետևողական պայքար մղելով հանցավորության դեմ՝ ոստիկանությունը իր ամենօրյա ծառայությամբ պաշտպանում է մարդու, հասարակության, պետության շահերը։

Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով արցախցի գործընկերներին՝ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ընդգծել է, որ Արցախն այսօր արդեն ունի ձևավորված ոստիկանական համակարգ, բարեխիղճ ծառայողներ, որոնք հմտորեն կատարում են իրենց պարտականությունները։
Հանդիսավոր արարողությանը Արցախի Հանրապետության ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են շքանշաններով, մեդալներով, այլ պարգևներով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 4 կմ/ժ
-1 C°
 
-1°   
12.12.2019
   
13.12.2019
Հարցում

Արդյոք Հայաստանի իշխանությունները բավարար չափո՞վ են տեղեկացնում մեր հասարակությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: