ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առողջապահության հարկի մասին նախագիծ. նախարարի սցենարների հետքերով

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առողջապահական հարկի մասին նախագծի շուրջ լրագրողների հետ կազմակերպված սեմինար-դասընթացի շրջանակում անցկացված ասուլիսում մի քանի սցենար է առաջարկել: Օրինակ, որ նախագիծը կարող է վերաբերել միայն գրանցված աշխատողներին և ըստ այդմ սահմանվել 1.5-2 տոկոս հարկի չափով, կամ որ հետագայում կարելի է ներգրավել նաև չաշխատող անձանց, կամ որ 100 տոկոսանոց ծածկույթի կարելի է հասնել 10-20 տարում:

Մի քանի սցենար ստացված տպավորություններից:

Սցենար 1. Նախարարը փորձում է մեծացնել առողջապահությանն ուղղված բյուջետային հատկացումները: Այս նախագծի մասին ամենասկզբից մինչ այս պահը, նախարարի բոլոր ելույթներում լուռ տարվում է «հարկից կարելի է խուսափել, եթե բյուջետային հատկացումները մեծանան» թեզը:

Սցենար 2. Բյուջեն լցնել՝ ցանկացած միջոցով, որքան հնարավոր է շատ: Այն, որ նոր հարկատեսակից մարդիկ կդժգոհեին, նախագիծը ներկայացնողները շատ լավ կարող էին պատկերացնել: Ուստի, ի սկզբանե նախագիծը խոշոր դրույքաչափի հարկատեսակով քննարկման դնելը, հետո, իբրև թե «քննարկումների արդյունքում» փոխզիջումային տարբերակներ առաջ քաշելը, բյուջեն նոր հարկատեսակով լցնելու համար շատ ավելի անաղմուկ տարբերակ է: Փողզիջման իմիտացիա…

Սցենար 3. Առողջապահության նախարարն աշխատում է Կառավարության ղեկավարի հակառակ տրամաբանությամբ: Եթե վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ եկող տարվա բյուջեով սահմանվում է ցածր տնտեսական աճ, մաքսիմալին հասնելու նպատակով, Արսեն Թորոսյանը սահմանում է մաքսիմալը, նվազագույնին հասնելու համար: Իրականում առողջապահական հարկի մասին նախագծին ինքը նախարարն իր գնահատականը տվել է՝ հրապարակային ընդունելով, որ նախագծի ներդնումը դեռ վաղ է: Սա ևս լրացուցիչ հիմնավորում է պնդելու, որ նպատակը առողջապահական ապահովագրության նոր համակարգ ունենալը չէ միայն ու առաջին հերթին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: