ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կաթողիկոսը Գվատեմալայի Կոնգրեսի փոխնախագահին լուսաբանություններ է տվել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

Դեկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանայի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն ուրախություն է հայտնել Հայաստանի և Գվատեմալայի Հանրապետությունների միջև գործակցային կապերի հաստատմանն ուղղված առաջին քայլերի կապակցությամբ՝ այդ համատեքստում կարևորելով Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև բարեկամության և խորհրդարանական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, որը նոր հորիզոններ պիտի բացի կապերի հաստատման և փոխհարաբերությունների ընդլայնման համար:

Խոսելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելության, հայ ժողովրդի պատմության մեջ քրիստոնեության դերի մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է այն փորձություններին և մարտահրավերներին, որոնք դիմագրավել է հայ ժողովուրդը` պահպանելով իր ազգային ինքությունը և ուրույն դիմագիծը: Նորին Սրբությունը մասնավորապես պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Հայոց Ցեղասպանության դատապարտման կարևորությանը` մարդկային կյանքում նման ոճրագործությունների կանխարգելմանն ի նպաստ, ինչպես նաև լուսաբանություններ է տվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտության վերաբերյալ: Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ Գվատեմալայի իշխանությունները կարտահայտեն իրենց դիրքորոշումը հայ ժողովրդի համար կարևոր այս խնդիրների շուրջ:

Պրն. Ֆելիպե Ալեխոս Լորենզանան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ այցելությունը Հայաստան կարևոր քայլ է երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման և փոխգործակցության համար: Փոխնախագահը նաև ներկայացրել է Գվատեմալայի Հանրապետությունում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները՝ կարևորելով փորձի փոխանակումը և Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդումը:

Ադրադառնալով պատմության ողբերգական էջերին` նա նշել է, որ չպետք է մոռանալ անցյալը, քանի որ այն կրկնվելու հատկություն ունի, ապա կարևորեց տարբեր հարցերի շուրջ այցի ընթացքում ստացված լուսաբանությունները:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը բարի արդյունավորում է մաղթել երկու երկրների հարաբերությունների աշխուժացմանն ուղղված քայլերին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: