ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետին

tiv1.am

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ խորհրդարանական ընտրություններում պահպանողական կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

«Հայաստանը մեծապես կարևորում է հայ-բրիտանական համագործակցության շարունակական ընդլայնումն ու ամրապնդումը։ Մեզ հաջողվել է հաստատել արդյունավետ փոխգործակցություն թե´ երկկողմ և թե´ բազմակողմ հարթակներում։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները էլ ավելի կզարգանան` ի շահ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության ժողովուրդների»,-մասնավորապես նշվում է նախագահի ուղերձում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: