ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չենք հանդուրժելու Արցախի սուբյեկտայնությանը վտանգող ցանկացած դրսևորում. «Արդարություն»

Արցախի «Արդարություն» կուսակցությունը, իրավունքի ուժով իրենց վերապահված գործառույթներով, չի հանդուրժի որևէ երկրի կողմից Արցախի Հանրապետության անվտանգությանը և սուբյեկտայնությանը վտանգող ցանկացած դրսևորում: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։

Եթե բանակցային գործընթացը տեղի ունենա Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի երկու համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ, ապա դրանով ուղղակի հարվածի տակ կդրվի ինքնորոշված Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը և անվտանգությունը: ներկայացնում ենք ամբողջությամբ ստորեւ. «Արցախի «Արդարություն» կուսակցությունը դատապարտում է ս.թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Փաշինյանի անունից Հովհաննես Իգիթյանի արտահայտած այն միտքը, թե վարչապետ Փաշինյանը դեմ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափով Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ներկայությանը:

Ադրբեջանա-ղարաբաղյան hակամարտության գոտում անժամկետ հրադադարի մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 12-ին, ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների ներկայացուցիչները: Այսինքն, մինչև ԼՂ-ին բանակցային ձևաչափից դուրս մղելը, ԵԱՀԿ 1994 թվականի Բուդապեշտի գագաթաժողովի որոշումն էր, որ բանակցային ձևաչափին պետք է մասնակցեն Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը:

Առ այսօր, ԼՂ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ներգրավման Ադրբեջանի իշխանությունների ցանկությունը չի դառել իրականություն, սակայն ներկայումս Հայաստանի իշխանությունների այս դիրքորոշումը ճանապարհ է բացում Ադրբեջանի իշխանությունների այս նպատակի իրականացման համար:

Եթե բանակցային գործընթացը տեղի ունենա Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի երկու համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ, ապա դրանով ուղղակի հարվածի տակ կդրվի ինքնորոշված Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը և անվտանգությունը:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը, իրավունքի ուժով իրենց վերապահված գործառույթներով, չի հանդուրժի որևէ երկրի կողմից Արցախի Հանրապետության անվտանգությանը և սուբյեկտայնությանը վտանգող ցանկացած դրսևորում:

Միաժամանակ, Արցախի «Արդարություն» կուսակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք կնպաստեն Արցախի Հանրապետության կայացմանն ու հզորացմանը»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: