ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անկարան սպառնում է. Թուրքիայում շարունակում են արձագանքել ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևին

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի հեղինակած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը։ Ինչպես և սպասելի էր՝ բանաձևի ընդունումը բուռն արձագանք ստացավ Թուրքիայում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անգամ խոսեց ԱՄՆ-ում հնդկացիների ջարդերի վերաբերյալ Թուրքիայի խորհրդարանի կողմից պատասխան բանաձևի ընդունման հնարավորության մասին:

«Մենք բացել ենք ավելի քան մեկ միլիոն փաստաթուղթ 1915 թվականի իրադարձությունների մասին: Եկե՛ք, ուսումնասիրե՛ք: Մենք խոսում ենք փաստաթղթերով: Մենք նույնպես պետք է ձեր դեմ քայլեր ձեռնարկենք մեր խորհրդարանի նմանօրինակ որոշումներով: Եվ մենք դա կանենք: Կարելի՞ է արդյոք լռել հնդկացիների մասին Ամերիկայից խոսելիս: Դա ԱՄՆ-ի խայտառակ էջն է»,-ասել էր Էրդողանը A Haber հեռուստաալիքի եթերում:

ԱՄՆ-ի Սենատի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից անմիջապես հետո Թուրքիայի ԱԳՆ կանչվեց Անկարայում ԱՄՆ դեսպանը: Թուրքիան դատապարտեց բանաձևի ընդունումն՝ հայտարարելով, որ այն «վավերական» չէ և ԱՄՆ օրենսդիրներին մեղադրելով «պատմությունը քաղաքականացնելու մեջ»:

«Բանաձևը ոչ մի լավ բան չի բերի Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում․․․ Այն պատմության մեջ կմտնի որպես ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների անպատասխանատու և իռացիոնալ քայլ Թուրքիայի դեմ։ Նրանք պատասխանատվություն կկրեն երկու երկրների հարաբերություններին երկարաժամկետ վնաս հասցնելու համար»,- Twitter-ում գրել էր Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը։

«Սա օրինակ է այն բանի, թե ինչպես կարող է պատմությունը քաղաքականացվել։ Այս որոշումը Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման ջանքերի խաթարման կործանարար փորձ է»,-ասված էր Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության տեքստում։

Նմանաբնույթ հայտարարություններով հանդես են եկել Թուրքիայի տարբեր քաղաքական գործիչներ: Ինչպես արդեն նշեցինք՝ հնչել են նաև սպառնալիքներ, մասնավորապես՝ ճանաչելու ԱՄՆ-ում իրականացված հնդկացիների ցեղասպանությունը: Եվ, ինչպես և սպասելի էր, այս ալիքը Թուրքիայում դեռ շարունակվում է:   


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: