ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 885,82 դրամ ԱՐԾԱԹ - 284,72 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 898,69 դրամ

Պակիստանը պնդում է՝ Հնդկաստանը հրթիռներ արձակելու սարքեր է տեղադրում Քաշմիրում

Պակիստանի արգործնախարարը ՄԱԿ-ին հայտնել է, որ Հնդկաստանը հրթիռների արձակման սարքեր է տեղադրում նրա կողմից վերահսկվող Քաշմիրում, հայտնում է AP-ը։

ՄԱԿ-ին ուղղված նամակում ԱԳՆ նախարար Շահ-Մահմուդ Քուրեշին մտավախություն է հայտնել, որ Հնդկաստանը ծրագրում է գրոհ սկսել Պակիստանի դեմ, որպեսզի շեղի միջազգային հանրության ուշադրությունը Քաշմիրում մարդու իրավունքների խախտումներից։ Ընդ որում, նա ապացույցներ չի ներկայացրել, որ Քաշմիրի նշված մասում հրթիռներ են տեղադրվում։

Դրանք «Հնդկաստանի գործողություններն են, որոնք շարունակում են սրել լարվածությունը Հարավային Ասիայի առանց այն էլ լարված պայմաններում»,- նշել է Քուրեշին՝ պահանջելով, որ ՄԱԿ-ն արձագանքի Հնդկաստանի ենթադրյալ գործողություններին։

Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերություններում լարվածությունը սրվել է օգոստոսից, երբ Հնադկաստանը փոխեց Քաշմիրի իր մասի կարգավիճակը՝ Պակիստանի կողմից բողոքներ առաջացնելով։ Այդ ժամանակվանից Հնդկաստանը մեղմացրել է սահմանափակումները Քաշմիրում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 6 կմ/ժ
21 C°
 
20°  30° 
10.07.2020
18°  28° 
11.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: