ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մնում է ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից. Սերգեյ Կոպիրկին

1lurer.am

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շարունակում է մնալ ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ռուսաստանը միջնորդ է, որը փորձում է նպաստել Ղարաբաղյան կոնֆլիկտի քաղաքական ճանապարհով հանգուցալուծմանը ՝ կողմերի համար ընդունելի տարբերակների հիման վրա: Առաջիկայում ևս առաջ կշարժվենք այս մոտեցմամբ»,- ասաց Կոպիրկինը:

Ռուսաստանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման մանդատն ունեցող միակ միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն է: Մյուս համանախագահողները ԱՄՆ-ը և Ֆրանսիան են:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: