ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

Վերջին օրերին, հատկապես Ամանորի և Սուրբ ծննդյան տոների հետ կապված, հաճախակիացել են տարբեր կազմակերպությունների և անհատ քաղաքացիների կողմից ՀՀ զինված ուժերին պարենային և իրային նվիրատվություններ կատարելու վերաբերյալ դիմումները, որոշ դեպքերում նաև համացանցով հայտարարություններ տարածելու դեպքերը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Այս կապակցությամբ ևս մեկ անգամ նշում ենք, որ ՀՀ զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ պարենային և իրային բոլոր միջոցներով։ Միևնույն ժամանակ՝ գնահատելով հայոց բանակին աջակցելու պատրաստակամությունը, պաշտպանության նախարարությունը հորդորում է նվիրատվության համար ձեռք բերված նյութական միջոցները ոչ թե անմիջականորեն փոխանցել զորամասերին, այլ, առանց ավելորդ գովազդի և հրապարակային հայտարարությունների, հանձնել ԶՈՒ կենտրոնական պահեստներ` հաստատված ընթացակարգով և կանոնակարգված կերպով բաշխումն իրականացնելու նպատակով:

Ընդ որում՝ պաշտպանության նախարարությունը հաշվի կառնի նվիրատվությունը կոնկրետ զորամասի տրամադրելու նվիրատուի ցանկությունը, ինչպես նաև լիարժեք հաշվետու կլինի փոխանցված նյութական միջոցները ԶՈՒ զորամասերին տրամադրելու գործընթացի վերաբերյալ»,- ասված է հայտարարությունում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    12.12.2024
       
    13.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: