Հայաստան, Արցախ և աշխարհ. ի՞նչ են հուշում աստղերը
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ հարցազրույցն աստղաբան, չինական մետաֆիզիկայի մասնագետ Աննա Հախվերդյանի հետ:
- Քանի որ Նոր տարի է սկսվում, իհարկե, բոլորին հետաքրքրում է, թե ինչպիսի՞ն այն կլինի. նոր տարի, նոր հույսեր, նոր ծրագրեր, երազանքներ…
- Նախ ասեմ, որ բարենպաստ և անբարենպաստ աստղերի մասին տեղեկատվությունը պարզապես ուղեցույց է, որը կօգնի ձեզ ավելի լավ կողմնորոշվել գալիք տարվա վայրիվերումներում: Այս տարին կունենա իր դժվարությունները, ինչը թույլ չի տա ձեզ հանգստանալ: Հետևաբար, դուք պետք է մտածեք ոչ ստանդարտ ձևով և հասկանաք կոշտ ու կարծրացած, կարծրատիպային գործողությունների սխալականության մասին: Ծրագրերում և կյանքի նպատակներում ձախողումները կարող են հիասթափեցնել միայն այն դեպքում, եթե դուք պատրաստ չեք դրանց: Չարժե ուժասպառ լինելու գնով կատարել բոլոր պարտականությունները կամ խնդիրները, ընթացեք քայլ առ քայլ: Հետևեք ձեր առողջությունը և մի ընկճվեք:
Երբ ձեր հաջողությունն աճի, ճիշտ կլինի պատկերացնել, որ դա օգուտ է բերում ոչ միայն ձեզ, այլև ուրիշներին: Դա անելու միջոցներից մեկը հետևյալն է. ձեր լրացուցիչ եկամտի մի փոքր տոկոսը նվիրատվեք նրանց, ովքեր բարելավում են մարդկանց կյանքը: Եվ դա բարենպաստորեն կազդի ոչ միայն նրանց, այլև ձեզ վրա:
- Եվ այսպես, ըստ Արևելյան օրացույցի, 2020 թվականը Մետաղական Մկան տարի է, որը սկսվում է հունվարի 25-ին:
- Այո, Մուկը (առնետը) սկսում է նոր՝ 60-ամյա օրացույցային շրջանը, ինչն, իհարկե, նոր զարգացումներ կբերի, քանի որ Մուկն Արևելյան օրացույցի առաջին կենդանին է, այսինքն՝ օրացույցի սկիզբն է:
Մետաղական Մկան տարվա առանձնահատկությունը նրանում է, որ շատ ուժեղ կլինեն մետաղի և ջրի տարերքները, ինչը չի նպաստում տնտեսական զարգացմանը կամ ակտիվացմանը, սակայն բարենպաստ է այլ ոլորտների աճի համար, ինչպիսիք են՝ մետաղների մշակումը, ռազմարդյունաբերությունը, էլէկտրատեխնիկայի արտադրությունը և տուրիզմը: Սովորաբար մետաղական տարիներին հաճախակի են լինում ռազմական ընդհարումները, քանի որ մետաղը զենքի տարերքն է, իսկ 2020-ին հզոր մետաղ է գալիս, քանի որ յան-մետաղ է: Նշեմ, որ Արևելյան օրացույցում ունենք 10 տարերք, կեսը՝ ին, կեսը՝ յան, որոնք ամեն տարի հաջորդում են միմյանց:
- Դեկտեմբերի 26-ին Արևի օղակաձև խավարում է եղել: Ո՞րն է այս խավարման առանձնահատկությունը:
- Նրա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Արևի և Լուսնի միացությունը տեղի է ունենում Հայաստանի համար կարևոր աստիճանում՝ Այծեղջյուրի 3 աստիճանում, որտեղ գտնվում է Պոլիս աստղը, որն, ի դեպ, գտնվում է ՀՀ-ի ասցենդենտի՝ ժամադիտակի վրա, այսինքն՝ կլինեն կարևոր փոփոխություններ քաղաքային, քաղաքական կյանքում, զարգացում ՏՏ ոլորտում: Սա նաև նոր տարում կշարունակվի, քանի որ խավարումների ազդեցությունը տևում է կես տարի: Այս խավարումը կարող է առաջացնել նաև բնակության վայրի փոփոխություն, բազմաթիվ ճամփորդություններ:
- Կա՞, արդյոք, պատերազմի վտանգ:
- Եթե վերցնենք Թռչող Աստղերի տեսությունը, ապա 2020-ին արևելքում հայտնվում է հինգերորդ աստղը, որը չինական մետաֆիզիկայում համարվում է ամենաբացասական ու ավերիչ աստղերից մեկը: Այդ աստղերը դնելով քարտեզների վրա, որոշվում է, թե որ տարածքներն են ծաղկելու, իսկ որոնք՝ անկում ապրելու: Արցախը գտնվում է մեզանից արևելք: Ղարաբաղյան հակամարտությունում ակնկալվում է իրադրության սրացում մարտ ամսին: Սրացման հավանականությունը շատ մեծ է հատկապես ամռան ամիսներին, երբ հինգերորդ աստղը առավել հզոր է: Եվ առհասարակ, նոր տարում բոլոր արևելյան երկրները գտնվում են անբարենպաստ ազդեցության տակ: Մայրցամաքի կենտրոնում գտնվող երկրներում սպասվում է սպառազինության աճ, որտեղ ակտիվ է յոթերորդ աստղը. այն մետաղական է, կապված է զենքի, զորքի հետ: Վտանգը վերաբերում է նաև Երևան քաղաքի արևելյան հատվածին, այսինքն՝ Նորքի զանգվածին, որտեղ չարժի տեղափոխվել 2020-ին: Մարտը և հոկտեմբերն անբարենպաստ են արևելյան ուղղության համար, քանի որ հինգերորդի հետ մեկտեղ հայտնվում է նաև յոթերորդ աստղը: Ուստի, խորհուրդ է տրվում չճամփորդել դեպի արևելք, չտեղափոխվել արևելյան մասում գտնվուղ տուն, կամ էլ այնպիսի տուն, որի դուռն արևելքում է:
Անբարենպաստ է նաև հարավը, այստեղ է գտնվում հիվանդությունների աստղը. հարավային երկրներից ինչ-որ նոր հիվանդություններ կարող են ներթափանցել կենտրոնական երկրներ: Հարկավոր է զգուշանալ համաճարակներից:
- Աշխարհում որոշակի արժեքային ճգնաժամ է նկատվում: Դա է՞լ է աստղերով պայմանավորված:
- Այո: Աստղերի ներկայիս դասավորությունը ցույց է տալիս, որ անբացատրելի երևույթները հասկանալու ցանկությունը մարդկանց մոտ կարող է հանգեցնել խախտումների, որը կարող է լինել խաղերի, ֆիլմերի, մեդիայի, այլասերման քարոզչության միջոցով, ինչը արվում է մարդկանց իրական հոգևոր արժեքներից շեղելու նպատակով: Սա արդեն մի քանի տարի է, ինչ սկսվել է:
Կլինեն նաև փոփոխություններ առևտրային ոլորտում, այսինքն՝ կգերակշռեն անկանխիկ և օնլայն գործարքները, և մոտակա 7 տարիների ընթացքում դա համատարած կդառնա: Բարքերի փոփոխությունը կապված է բարձրագույն մոլորակների դիրքերի հետ, քանի որ դրանք որոշում են համընդհանուր տենդենցը: Քանի որ այդ մոլորակները հայտնաբերվել են Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, ինչպես նաև դրանից հետո, ուստի համարվում է, որ դրանք կապված են գաղափարների հետ, այսինքն՝ Ուրանը կապված է տնտեսական հեղափոխության հետ. 7 տարի շարունակ տնտեսական հեղափոխություն կլինի ողջ աշխարհում:
Նշեմ, որ աստղերի նման դիրք եղել է 1935թ.-ին, ինչն էլ որոշեց արդեն մեզ հայտնի գլոբալ փոփոխությունները, կայացավ Երկրորդ համաշխարհային պատերազմը: Ռեպրեսիաների, ահաբեկչությունների հիմքը դրվեց հենց այս ժամանակահատվածում: Քանդվում էին ավանդական ընտանիքները, ժողովուրդների մասին պատկերացումները որպես արժեք:
- Այդ միտումների փոփոխության, անցյալին վերադարձի հնարավորություն կա՞:
- Դա հնարավոր չէ: Պլուտոնի ազդեցությունը բախտորոշ է, աշխարհի քաղաքական համակարգերը ճգնաժամի մեջ են, քարոզվում են կեղծ արժեքներ: Տեխնոլոգիաների առաջխաղացումը հաջորդ 30 տարիներին կբերի նոր տնտեսական և քաղաքական կառուցվածքի, ինչը լրիվ կվերափոխի մարդկությանը: Եվ նա ուղղակի չի թողնելու, որ հին ավանդական արժեքները վերադառնան:
Սատուրնի և Յուպիտերի միությունը լինում է 20 տարին մեկ անգամ և միշտ նոր փոփոխություններ է խորհրդանշում: Օրինակ, հիշենք 2001թիվը: Ե՛վ 2000-ին, և՛ 1940-ին մոլորակների շքերթ էր:
- Ի՞նչ է սպասում Հայաստանին Մետաղական Մկան տարում:
- Ժամանակակից Հայաստանն ունի արտահայտված Այծեղջյուր և Կույս նշանները: Սրանք ծանր հողային նշաններ են: Մարսը թույլ է, դա նույնպես կազդի մեզ վրա: Թույլ է Յուպիտերը Կույս նշանում, այսինքն՝ թույլ է տնտեսությունը: Տնտեսությունը կառուցվում է պարտքով, այլ ոչ թե սեփական փողերով: Միակ ուժեղ մոլորակը Սատուրնն է, որը արգելքների, խոչընդոտների, բարդությունների, ինչպես նաև կարմայի մոլորակն է: Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր պայքարում են արդարության, լավ կյանքի համար, միշտ բախվում են արգելքների, «ճակատները խփում են պատին»: Լուսինն ինքնուրույն է, այսինքն՝ ժողովուրդը նախընտրում է ինքնուրույն որոշումներ կայացնել, ինքնուրույն իր հարցերը լուծել, բարելավել սեփական նյութական վիճակը, անկախ նրանից, թե ինչ կարգ, ինչ ղեկավարություն կլինի: Դրա պատճառով է արտագաղթ տեղի ունենում: Քանի որ Լուսինը Ջրհոսում է, դա է պատճառը, որ հայերը սիրում են հիմնականում գնալ, տեղափոխվել Ռուսաստան, քանի որ այդ երկիրը գտնվում է Ջրհոսի նշանի տակ: Կան նաև ընդհանրություններ ԱՄՆ-ի հետ, այդ պատճառով մյուս զանգվածային արտագաղթի կետը Միացյալ Նահանգներն են:
- Լավ, իսկ ինչպե՞ս է աստղաբանությունը բացատրում անկախ Հայաստանի ծանր, դժվար, ոչ բարվոք վիճակը:
- Աստղաբանությամբ դա լրիվ բացատրվում է: ՀՀ անկախության հռչակման համար ընտրվել է խիստ անբարենպաստ օր. բոլոր ավերիչ մոլորակներն Այծեղջյուրում էին, որը Հայաստանի նշանն է:
2020 թիվը բախտորոշ կլինի Հայաստանի համար: Սատուրն մոլորակն է վերադառնում, այսինքն՝ կլինի նախկինում անցած ճանապարհի քննություն: Իսկ երբ մի քանի տարի անց Պլուտոնը կանգնի Սատուրնի տեղում, այդ ժամանակ արդեն լուրջ փոփոխության սպասեք, երկրի համար մեծ վտանգ կլինի:
ԱՄՆ-ում էլ ճգնաժամ է սպասվում: Դեռ վաղուց է կանխագուշակվել, որ ԱՄՆ-ը 2020-ին կհայտնվի լուրջ ճգնաժամի մեջ, ինչը կապված է Սիրիայում պատերազմի հետ:
- Ձեր ամանորյա մաղթանքները մեր ընթերցողներին:
- Կարևոր է առողջ հեռավորություն պահպանել կյանքի ցանկացած տագնապներից և ցանկացած իրավիճակում դրական պահեր գտնել: Կյանքը շատ կարճ է բացասականության կամ եսասիրության ռեժիմի մեջ անընդհատ գտնվելու համար:
Հարցազրույցը վարեց Նաիրա Ս. Մկրտչյանը
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ