ԱՄԷ-ում ընթանում է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային ֆորումը
Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բն Զայեդ ալ Նահյանի բարձր հովանու ներքո Աբու Դաբին 2020թ․-ի հունվարի 11-18-ն ընկած ժամանակահատվածում հյուրընկալում է «Կայունության շաբաթ» ֆորումը, որն աշխարհում վերականգնվող էներգիայի նախագծերը խթանելու և դրանցում ներդրումներ ներգրավելու համաշխարհային հարթակ է։
«Աբու Դաբիի կայունության շաբաթն» անցկացվում է 2008 թվականից ի վեր և միավորում է պետությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հեղինակավոր փորձագետների, գիտնականների, գործարարների՝ աշխարհի կայուն զարգացման գլոբալ մարտահրավերներն ու հրատապ խնդիրները քննարկելու նպատակով:
Այս տարի ֆորումը կհյուրընկալի ավելի քան 10 երկրների և կառավարությունների ղեկավարներ, 150 նախարարներ, փոխնախարարներ, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, 800 համաշխարհային ընկերություններ և ավելի քան 35 հազար մասնակից։ Ակնկալվում է, որ ֆորումի այս տարվա նստաշրջանի ներդրումները կկազմեն ավելի քան 10 մլրդ դոլար։
Էմիրաթական ղեկավարության խոհեմ տեսլականի շնորհիվ՝ ԱՄԷ-ն արդյունավետ, դրական և ազդեցիկ դեր է խաղում գլոբալ կայունության նպատակների իրականացմանն օժանդակելու գործում՝ նախաձեռնելով այնպիսի կարևոր միջոցառումներ և ծրագրեր, ինչպիսին է «Աբու Դաբիի կայունության շաբաթը»։
2008թ․-ից ի վեր «Աբու Դաբիի կայունության շաբաթը» ձգտում է ամրապնդել կայունությանն ուղղված գլոբալ երկխոսությունը: Այս տարի միջոցառման թեմաներն ընդլայնվել են՝ վերականգնվող էներգիայի հետ մեկտեղ ընդգրկելով նաև այլ ոլորտներ և խնդիրներ, որոնք նպաստում են տնտեսական աճի և կայուն զարգացման առաջխաղացմանը։ Նման քաղաքականությունը համապատասխանում է ԱՄԷ-ի 2021թ․-ի տեսլականին և ՄԱԿ-ի կողմից հաստատված կայուն զարգացման նպատակներին:
Ֆորումի 2020թ․-ի նստաշրջանը ներառում է 6 հիմնական թեմա, դրանք են՝ Էներգիա և կլիմայի փոփոփություն, ջուր և սնունդ, շարժունակության ապագա, տիեզերքի բացահայտում, առողջապահության ոլորտում կենսատեխնոլոգիա և ավելի լավ կյանքի համար տեխնոլոգիա։ Ֆորումի բոլոր թեմաների և ծրագրերի շրջանակներում անդրադարձ կկատարվի 3 հիմնական թեմաներին, դրանք են՝ արհեստական բանականությունը, հասարակությունը և երիտասարդությունը։
«Աբու Դաբի կայունության շաբաթն» ամրապնդում է Աբու Դաբիի դերը որպես կայունության համաշխարհային մայրաքաղաք՝ միավորելով կայուն ապագա կերտելու ջանքերը և համախմբելով բոլոր ոլորտներն ու ծրագրերը, որոնք կապված են էներգետիկայի հետ։
այլ նյութեր այս թեմայով
- BRICS-ը մեծացնում է Արևմուտքին հակազդման պոտենցիալը նայած արևմտյան լրահոսում ու փորձագիտական շրջանակներում նկատվում է թերահավատություն կառույցի և դրա ընդլայնման...
- TikTok-ը զբաղվելու է չինական շուկայում իրանական արտադրանքը ներկայացնելով Բիզնեսմենը նշել է, որ Douyin-ի և MIMT-ի միջև գործընկերային նախագծի հիմնական նպատակը չինական շուկայում իրանական արտահանողների...
- Դեֆոլտից հետո՝ ռեցեսիա. բացասական սպասումներ ԱՄՆ տնտեսությունում Արդյո՞ք աշխարհի առաջատարը կբախվի նման խնդրի...
- Նավթի առաջարկը կնվազի. սպասումներ համաշխարհային տնտեսությունում Ի՞նչ առանձնահատկություններ ունի այս գործընթացն ու ինչպիսի՞ սպասումներ է ձևավորում համաշխարհային տնտեսությունում:
- ՕՊԵԿ+-ը համաձայնել է կրճատել նավթի արդյունահանումը 2024 թվականին Դաշինքի երկրներն այս որոշումը համարել են կանխարգելիչ միջոց՝ շուկայի կայունությունը պահպանելու համար։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ