ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փայլանն անդրադարձել է Թուրքիայի ԶՈՒ-ում սպանված հայազգի զինծառայող Սևակ Բալըքչըի գործով դատարանի որոշմանը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ժամկետային  զինծառայության ժամանակ սպանված հայ քաղաքացի Սևակ Բալըքչըի գործով դատարանի կայացրած նոր որոշմանը:

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ Փայլանը նշել է, որ չնայած թուրքական դատարանի կայացրած որոշմանը, այնուամենայնիվ, երկրում դեռևս շարունակվում է պահպանվել ատելության մթնոլորտը:

«Սևակ Բալըքչըն սպանվել 9 տարի առաջ ապրիլի 24-ին, որը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Այդ օրը նրա սպանությունը մեծացրել էր ատելության հողի վրա կատարված հանցագործության կասկածները: Վերջապես 9 տարի անց դատարանի կողմից հաստատվեց, որ Սևակը սպանվել է դիտավորությամբ և ամբաստանյալը դատապարտվեց 16 տարի 8 ամիս ազատազրկման»,-ասել է մեջլիսի հայ պատգամավորը:

Նրա խոսքով` վերջապես Թուրքիայում իրենք ականատես եղան, որ դատարանը հայերի դեմ ատելության հողի վրա հանցագործություն կատարած անձին պատժում է ազատազրկմամբ:

Փայլանը նկատել է, որ Թուրքիայում նրանք դեռևս չեն ապահովել այնպիսի միջավայր, շնորհիվ որի տեղի չունենան ատելության հողի վրա կատարվող նոր հանցագործություններ:

«Ուստի անհրաժեշտ է, որ Թուրքիայի օրակարգում ատելության հողի վրա կատարված հանցագործությունները վերացնելու համար քաղաքական նախաձեռնություններ կյանքի կոչվեն: Պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որ ոչ մեկն այդ հանցագործությունների թիրախում չհայտնվի»,-ընդգծել է նա: 

Պատգամավորը հույս է հայտնել, որ դատարանի վերոնշյալ որոշումը նախադեպ կդառնա մյուս հանցագործությունների վերաբերյալ դատական գործերում:

«13 տարի է, ինչ շարունակվում է Հրանտ Դինքի դատական գործը: Այս շաբաթ շարունակելու ենք Հրանտ Դինքի համար պայքարը»,-ասել է Կարո Փայլանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: