ԵՐԵՎԱՆ -8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 885,35 դրամ ԱՐԾԱԹ - 276,91 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 304,61 դրամ

Պոլսո Հայոց պատրիարքը հանդիպել է Էրդողանի ու Չավուշօղլուի հետ

Պոլսի հայոց 85-րդ պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնել է Էրդողանի աշխատակազմի հանրային կապերի վարչության պաշտոնական կայքը՝ տեղեկացնելով, որ Էրդողանը Մաշալյանին ընդունել է Անկարայում՝ նախագահական նստավայրում: Նշվել է, որ հանդիպումը մամուլի համար փակ է եղել, փոխանցում է ermenihaber-ը:

Նույն օրը՝ հունվարի 14-ին, Մաշալյանը հանդիպել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Հանդիպման մասին «Twitter»-ում գրառում է արել Չավուշողլուն՝ նշելով. «Շնորհավորում եմ Թուրքիայի հայոց 85-րդ պատրիարք ընտրված Սահակ Մաշալյանին: Հայ համայնքի և մեր երկրի համար թող բարի լինի: Կշարունակենք բոլորս միասին աշխատել մեր երկրի բազմամշակութային և հանդուրժողականության մթնոլորտում»:


Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 5 կմ/ժ
-8 C°
 
-6°   
26.01.2020
-4°   
27.01.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: