ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը մտադիր է կրճատել ռազմական օգնությունն Իրաքին

Jonathan Drake/Reuters

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իրաքին ցուցաբերվող 250 միլիոն դոլար ռազմական օգնության կրճատում է նախապատրաստում այդ երկրից ամերիկյան զորքերի հարկադրական դուրսբերման դեպքում: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված էլեկտրոնային նամակագրությունը, ԱՄՆ Պետդեպարտամենտի և պաշտպանության նախարարության միջև:

Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության պրոֆիլային բաժինն աշխատում է, որպեսզի Իրաքին չտրամադրվի ռազմական օգնության ամբողջ 250 միլիոն դոլարը, որին Կոնգրեսը հավանություն է տվել ընթացիկ ֆինանսական տարվա համար: Միևնույն ժամանակ Պետդեպարտամենտը պլանավորում է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչությունից պարզել, թե հնարավոր է արդյոք հետ կանչել նույն նպատակների համար 2021 ֆինանսական տարում ևս 100 միլիոն դոլարի տրամադրման հայտը՝ «հաշվի առնելով ներկայիս իրավիճակը» Իրաքում:
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ի վարչակազմ դեռևս այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացրել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: