ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը կմնա կալանքի տակ

Թբիլիսիի քաղաքային դատարանը կալանքի տակ է թողել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար և «Հաղթած Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իրակլի Օկրուաշվիլիին: Այդ մասին հայտնել է վրացական Առաջին ալիքը:

Հիշեցնենք՝ Օկրուաշվիլիին ձերբակալել են 2019 թվականի հուլիսի 25-ին՝ հունիսի 20-21-ին Վրաստանի խորհրդարանի վրա գրոհի փորձ կատարելու ժամանակ բռնի գործողություններ կազմակերպելու, ղեկավարելու և դրանց մասնակցելու մեղադրանքով: Դատարանը հետաքննության ընթացքում քաղաքական գործչին ուղարկել էր նախնական կալանքի:

Մեղքը հաստատվելու դեպքում Օկրուաշվիլիին սպառնում է վեցից մինչև ինը տարվա ազատազրկում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: