ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՖԻԴԵ-ն որակազրկել է Sivas Buruciye-ի թուրք կազմակերպիչին, որը Հայաստանի չեմպիոնին խնդրել էր հրաժարվել մասնակցությունից

Topsports.am

Շախմատի կանանց Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Մարիա Գևորգյանը պատմել է, թե ինչ հանգուցալուծում է ստացել ադրբեջանցիների պահանջով Թուրքիայում 2019թ․ օգոստոսին անցկացված մրցաշարին իր չմասնակցելու հետ կապված միջադեպը: 

«ՖԻԴԵ-ն որակազրկել է Sivas Buruciye միջազգային մրցաշարի կազմակերպիչ, թուրք Մուսթաֆա Էրօգլուին 1 տարով: Նա չի կարողանա մրցաշարեր կազմակերպել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ միայն կազմակերպիչն է որակազրկվել, իսկ ադրբեջանցի շախմատիստը, որն այդպիսի պահանջով էր հանդես եկել՝ ոչ:

Շախմատի Հայաստանի ֆեդերացիան ևս գտնում է, որ պետք է պատժվի նաև այդպիսի պահանջով հանդես եկած շախմատիստը: Այս հարցին դեռևս ժամանակ չեմ ունեցել անդրադառնալ զբաղվածության պատճառով, բայց հետևողական ենք լինելու, որ բոլորը ստանան իրենց պատիժը այս միջադեպի կապակցությամբ»,- պատմել է Մարիա Գևորգյանը NEWS.am Sport-ի թղթակցին:

Հիշեցնենք, որ Մարիա Գևորգյանին Sivas Buruciye Сhess Open-2019 միջազգային մրցաշարին մասնակցելու հրավեր ուղարկելուց օրեր անց մրցաշարի կազմակերպիչ թուրք Մուսթաֆա Էրօգլուն խնդրել էր հրաժարվել մասնակցությունից ադրբեջանցի շախմատիստների պահանջով: Այդ թվում թուրք կազմակերպիչը հրաժարվել էր Հայաստանի ներկայացուցչի մասնակցության ծախսերը հոգալ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: