ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փայլանը հարցում է կատարել հայկական «Սանասարյան հանի» գործի ընթացքի վերաբերյալ

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցում է կատարել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին Ստամբուլի հայկական «Սանասարյան հան» շենքի գործի ընթացքի վերաբերյալ։

Իր հարցմանը գրավոր պատասխան ակնկալող Փայլանը նշել է, որ Սանասարյան հանի վարձակալության հանձնելը վիրավորում է հանրային խիղճը և անտեսում է դատական գործընթացները, հայտնում է Ermenihaber-ը

Կարո Փայլանը մասնավորապես չորս կետ է առանձնացրել հարցման մեջ.

1. Քանի դեռ չի ավարտվել «Սանասարյան հանի» կարգավիճակի վերաբերյալ դատական գործընթացը, ի՞նչ կարծիք ունեք այն 35 տարով վարձակալության հանձնելու որոշման մասին։

2. Կարիքավոր հայ աշակերտների ուսման համար կառուցված և հայ համայնքին պատկանող մի գույք լինելով հանդերձ պետության կողմից վարձակալության հանձնելը չի վիրավորելու հանրության խիղճը։

3. Ո՞րն է պատճառը, որ կարևոր մշակութային կառույց հանդիսացող Սանասարյան հանը չի վերանորոգվում պետության կողմից։

4. Արդյոք «Սանասարյան հանը» իր կառուցման նպատակի տրամաբանությունից ելնելով վերադարձվելու է հայկական համայնքին։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 100%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    5 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: