ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետն Արտակ Քամալյանին ազատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Քամալյանը հունվարի 31-ից կազատվի ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Քամալյանին 2020 թվականի հունվարի 31-ից ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Արտակ Քամալյանը նշանակվել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար): Նա այդ պաշտոնում հաստատվել էր 2019թ. դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստին՝ ԵԱՏՄ երկրների ղեկավարների կողմից: Հայաստանը ներկայացնող մյուս նախարարը Գեղամ Վարդանյանն է. նա նշանակվել է ԵՏՀ ներքին շուկաների, թվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար)։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    30.12.2025
       
    31.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: