Դավոս-2020. ի՞նչ տվեց 50-րդ համաշխարհային տնտեսական ֆորումը Հայաստանին
Հունվարի 21-24-ը շվեյցարական Դավոսում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած տնտեսական ֆորումը: 50-րդ համաշխարհային տնտեսական ֆորումն անցկացվեց «Շահագրգիռ կողմերը՝ հանուն աշխարհի համախմբման և կայունության» խորագրի ներքո: Եվ չնայած նրան, որ ֆորումի հիմնական թեման բնության պահպանության հիմնախնդիրներն էին, այն հերթական անգամ հարթակ հանդիսացավ քաղաքական տարբեր նշանակության խնդիրների երկկողմ ու բաղմակողմ քննարկումների համար:
Ինչպես գիտենք՝ այս տարի Դավոսի տնտեսական ֆորումին Հայաստանը ներկայացրեց երկրի նախագահ Արմեն Սարգսյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ նախորդ տարի անձամբ էր մեկնել համաժողովին, այս տարի հրաժարվեց: Պատճառների մասին խոսեցին ԶԼՄ-ները՝ դրանք հիմնավորելով այն հանգամանքով, որ «համապատասխան մակարդակի հանդիպումների շարք չի հաջողվել նախապատրաստել, ինչպես նաև չի հաջողվել ելույթի համար հարթակ ապահովել»: Եթե իսկապես այս հանգամանքով է պայմանավորված վարչապետի որոշումը՝ չմեկնել Դավոս, ապա սա, թերևս, վկայությունն է նրա, որ ՀՀ-ում համապատասխան ինստիտուտներն, առնվազն, իրենց գործառույթները պատշաճ կերպով չեն իրականացնում: Սա խնդիր է, որի շուրջ արժե մտածել:
Մյուս կողմից էլ՝ արժե հասկանալ, թե ինչ տվեց Հայաստանին Արմեն Սարգսյանի մասնակցությունը: Նախագահը մի շարք հանդիպումներ ունեցավ ինչպես խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ու առանձին երկրների ղեկավարների հետ: Արմեն Սարգսյանը որպես բանախոս մասնակցեց նաև «Հավասարակշռելով ներքին և գլոբալ անհավասարությունը» թեմայով քննարկմանը: Օրակարգը հարուստ էր, դրա բովանդակությունը՝ գրեթե չտարբերվող այն հանդիպումների բովանդակությունից, որ պարբերաբար ունենում է նախագահը՝ բավական հաճախ տեղի ունեցող իր արտասահմանյան գործուղումների ընթացքում: Այսինքն՝ ըստ էության, այս տարի Դավոսի ֆորումին մենք ապահովեցինք միայն ներկայություն՝ առանց անգամ փորձելու օգտագործել այս հարթակը՝ շատ կարևոր խնդիրներ լուծելու կամ դրանց մասին բարձրաձայնելու համար:
Հիշեցնենք՝ Դավոսի տնտեսական ֆորումին այս տարի մասնակցում էր 3000 ներկայացուցիչ աշխարհի 117 երկրից: Ֆորումի այս տարվա խորագիրն էր՝ «Շահագրգիռ կողմերը՝ հանուն աշխարհի համախմբման և կայունության»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ