Նախագահ Սարգսյանն Իսրայելում այցելել է Technion տեխնոլոգիական ինստիտուտ
Իսրայելի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Technion տեխնոլոգիական ինստիտուտ, որը դասվում է աշխարհի առաջատար գիտական և տեխնոլոգիական հետազոտական հաստատությունների շարքը։ Այն Իսրայելի հնագույն բուհն է, աշխարհում միակ տեխնոլոգիական ինստիտուտը, որն ունի հարակից բժշկական դպրոց:
Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ինստիտուտի ղեկավարության, այնուհետև՝ հանդիպել ուսանողության հետ: Ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Ուրի Սիվան ասել է, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի նախագահին և կրկնակի պատիվ՝ հյուրընկալել գիտնական-նախագահի:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ ինքն առաջին անգամ այս համալսարան է այցելել դեռ անցյալ դարի 90-ականների սկզբին, երբ հետազոտություն էր անում աստղաֆիզիկայի և ձգողականության ոլորտում։ «Այս համալսարանի նման համալսարանները կդառնան աշխարհի զարգացման հիմքը»,- ասել է Արմեն Սարգսյանը։
Հայաստանի նախագահը նշել է, որ այսօր երիտասարդների մեծ մասը ցանկանում է ստարտափ ստեղծել, ունենալ նոր տեխնոլոգիաների ընկերություն: «Այս աշխարհը նոր ստարտափ է, և յուրաքանչյուր երիտասարդ ստեղծագործելու հնարավորություն ունի,- ասել է նախագահը։ -Աշխարհը դառնում է մի վայր, որտեղ նորարարությունը և գաղափարն են կարևորվում։ Նույնիսկ մեծ ընկերությունները մեծ տեղ են հատկացնում նորարարությանը, ստարտափերին։ 21-րդ դարում նորարարությունները և նոր գաղափարներն են քաջալերվելու։ Սա նոր աշխարհ է, որը շատ արագ է փոփոխվում։ Մենք փոփոխության խաչմերուկում ենք։ Այդ փոփոխությունը տպավորիչ է և հետագայում ավելի դրամատիկ կլինի»։
Նախագահի խոսքով՝ այսօր մենք ապրում ենք նոր աշխարհում. «Մեզանից յուրաքանչյուրը փոխկապակցված է, ինչպես տարրական մասնիկները։ Մենք հաղորդակցվում ենք լույսի արագությամբ և սկսում ենք քվանտային առարկաների վարքագիծ դրսևորել։ Այսօր մենք բոլորս փոխկապակցված և շաղկապված ենք, գլոբալ ռիսկերը դառնում են քվանտային»։Նախագահ Սարգսյանը նշել է, որ ասվածը վերաբերում է նաև քաղաքականությանը: «Եթե 100 տարի առաջ գիտնականները բացահայտեցին, որ բնությունը դասական չէ, այլ՝ քվանտային, այժմ ես փորձում եմ փոխանցել այն ուղերձը, որ մարդկային վարքագիծը ևս այսօր քվանտային է: Ուստի, գնալով ավելի ու ավելի դժվար է լինելու բացահայտել մարդկային վարքագիծը դասական ձևերով: Աշխարհը նույնպես գնալով դառնում է քվանտային: Մենք պետք է փոխենք մեր տրամաբանությունը՝ ինչպես ենք մենք ղեկավարում քաղաքականությունը, արտաքին հարաբերությունները, ինչպես ենք դիտարկում ապագան: Նոր աշխարհում շատ բաներ անկանխատեսելի են, և եթե մենք փոխենք մեր տրամաբանությունն ու փիլիսոփայությունը, հնարավոր կլինի շատ բաներ հասկանալ: Քվանտային աշխարհը գրավիչ է, քանի որ մեծ հեռանկարներ է բացում նոր տրամաբանություն գործի դնելու համար»:
Խոսելով արհեստական բանականության մասին և անդրադառնալով աշխարհի վրա նրա ազդեցությանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ արհեստական բանականության զարգացման պայմաններում ևս ամենակարևոր էակը մնալու է մարդ արարածը: «Եթե մենք կորցնենք պարզ մարդկային զգացմունքները՝ սեր, հարգանք, ազնվություն, բարոյական արժեքները, ապա կստեղծենք դժոխք այս մոլորակի վրա: Ուստի բարոյականությունը մնալու է մարդկային ամենամեծ արժեքներից մեկը»,- նշել է նա:
Անդրադառնալով հայաստանյան համալսարանների հետ համագործակցությանը՝ նախագահ Սարգսյանն այդ համատեքստում խոսել է նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության մասին: «Այն նպատակ ունի համախմբելու միջազգային մեծ ընկերությունների արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտներում, ինչպես նաև կամուրջներ ստեղծել հայտնի համալսարանների հետ: Ես կցանկանամ այս հաստատությունը ևս տեսնել մեր գործընկերների ցանկում»,- ասել է Հայաստանի նախագահը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել և զրուցել է նաև Technion տեխնոլոգիական ինստիտուտում սովորող հայ ուսանողների հետ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 18%
Քամի՝ 1,54 կմ/ժ