ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարպիս Զաքարյան. Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը

tukenmezhaber.com

Կարպիս Զաքարյան՝ հայազգի հայտնի բռնցքամարտիկ, Թուրքիայի և ողջ Մերձավոր Արևելքի բազմակի չեմպիոն, մարզիչ:  

«Երկաթե բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանը ծնվել է 1930թ.-ին Ստամբուլի Շիշլի հայկական թաղամասում։ Սովորել է տեղի հայկական Էսայան վարժարանում: Հինգերորդ դասարանից ստիպված է եղել աշխատել (թերթ բաժանել)` ընտանիքին օգնելու համար։ 

Բռնցքամարտի նկատմամբ սերը նրա մեջ առաջացել է վաղ տարիքից:  Սակայն ծնողները դեմ էին նրա՝ բռնցքամարտիկ դառնալու մտադրությանը: Այնուամենայնիվ, չնայած ծնողների առարկություններին, Կարպիսը 1944 թվականին՝ 14 տարեկանից սկսում է «Գալաթասարա» ակումբի բռնցքամարտի խմբակ հաճախել: Նրա տաղանդը մարզիչները սկսեցին նկատել հենց առաջին իսկ շաբաթների ընթացքում: 0000ZAKARIAN

1947թ.-ին՝ 17 տարեկանում, Կարպիսը դարձավ Ստամբուլի չեմպիոն: Իսկ մեկ տարի անց հաղթանակ տարավ Թուրքիայի առաջնությունում:

1949թ.-ին Թուրքիայի ազգային հավաքականն առաջին անգամ մասնակցեց Եվրոպայի առաջնությանը: Այս առաջնությանը Կարպիսը ջախջախիչ պարտության մատնեց իր իսպանացի հակառակորդին՝ այդպիսով հայտնվելով համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում:

Այս հաղթանակից հետո Զաքարյանն առաջարկ ստացավ հանդես գալ պրոֆեսիոնալ ասպարեզում: Կարճ ժամանակ անց մարզիկը համաձայնվեց՝ այդպիսով դառնալով Թուրքիայի դրոշի տակ հանդես եկող առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը:

Կարպիսի հաջողություններով հնարավոր չէր չհպարտանալ: Նա ջախջախիչ պարտության էր մատնում աշխարհի բացարձակ չեմպիոնների: Իր սպորտային կարիերայի ընթացքում աշխարհի տասնյակ երկրներում Կարպիսը մասնակցել է 206 սիրողական և 50 պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարի, տոնել է 226 հաղթանակ, ունեցել ընդամենը երկու պարտություն: Նա իր կարիերայի բարձրակետին հասավ 1964-ին, երբ ճանաչվեց ողջ Մերձավոր Արևելքի ուժեղագույն բռնցքամարտիկ: 

Картинки по запросу

Պրոֆեսիոնալ ռինգից Կարպիսը հեռացավ 1966 թվականին՝ 36 տարեկանում անցնելով մարզչի գործին: Լեգենդար բռցքամարտիկի մասին Թուրքիայում մի շարք ֆիլմեր են նկարահանվել: Ավելին, նրա սպորտային կարիերայի և անձնական կյանքի մասին պոլսահայ գրող Արամ Քուրանը և թուրք գրող Էրդեն Աքթողուն գիրք են հրատարակել՝ Պոլսի Երեք խորան եկեղեցու հիմնադրամի աջակցությամբ: 2017-ին լույս է տեսել նաև «Որտե՞ղ ես, Կարո» գիրքը, որում հեղինակը՝ թուրք գրող Էմին Թեմելը, պատմում է Կարպիսի և նրա կնոջ՝ իտալուհի Պերսինիայի սիրո մասին:

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը մահացել է 2020 թվականի հունվարի 26-ին՝ 90 տարեկան հասակում:





Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: