Թրամփի «դարի գործարքը». խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի պլան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մերձավորարևելյան պլանի քաղաքական մասի հրապարակումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ նա ԱՄՆ երբևէ եղած ամենաիսրայելամետ նախագահն է: Թրամփն իր մերձավորարևելյան պլանի տնտեսական հատվածը հրապարակել էր 2019 թվականի հունիսին: Այն նախատեսում է 50 մլրդ դոլարի ներդրում Պաղեստինի տնտեսության մեջ` ԱՄՆ կողմից առաջարկվող քաղաքական կարգավորմանը համաձայնելու դեպքում:
Թրամփն առաջարակում է մերձավորարևելյան հակամարտությունը կարգավորել երկու պետությունների սկզբունքի ներքո` ընդ որում, կրկնապատկելով Պաղեստինի վերահսկողության տակ ներկայում գտնվող տարածքը: Սակայն Թրամփի պլանով Երուսաղեմը պետք է մնա Իսրայելի անբաժանելի մայրաքաղաք, պետք է պահպանվի Իսրայելի վերահսկողությունն Արևմտյան ափում հրեական բնակավայրերի վրա: Նախատեսվում է նաև, որ Իսրայելը պետք է դե-ֆակտո վերահսկողություն հաստատի Հոդանանի հովտի և այն շրջանների նկատմամբ, որտեղից իր անվտանգության հետ կապված անհանգստություններ ունի: Պլանի համաձայն՝ Գոլանի բարձունքները ճանաչվում են որպես Իսրայելի տարածք:
Ըստ Թրամփի պլանի՝ պաղեստինցի փախստականները հնարավորություն չեն ունենալու վերադառնալ Իսրայելի տարածքում գտնվող իրենց նախկին բնակավայրերը: ԱՄՆ նախագահի կարծիքով, նրանց արաբ եղբայրները պարտավոր են ապահովել պաղեստինցի փախստականների ինտեգրումն իրենց երկրներում:
Պլանը նախատեսում է ամբողջ Պաղեստինի ապառազմականացում, վերջինիս անվտանգությունը պետք է ապահովի Իսրայելը:
Թրամփի որակմամբ՝ իր այս պլանը պաղեստինցիների համար սեփական պետություն ունենալու «պատմական հնարավորություն» է, գուցեև` վերջինը: Սակայն պաղեստինցիները կտրականապես մերժել են այն՝ ընդ որում դեռ մինչև գործարքի դետալների հրապարակումը: Իսկ հրապարակումից հետո Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը հայտարարեց, որ Երուսաղեմը չի վաճառվում, իսկ Գազայի հատվածը վերահասկող ՀԱՄԱՍ շարժումը պաղեստինցիներին կոչ արեց իրենց զայրույթը արտահայտել ամերիկյան պլանի կապացությամբ:
Պաղեստինցիները պնդում են, որ պաղեստինյան պետությունը պետք է ստեղծվի մինչև 1967 թվականի արաբա-իսրայելական պատերազմն եղած սահմաններում՝ Արևելյան Երուսաղեմում մայրաքաղաքով, ինչպես որ պահանջվում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի 242 բանաձևով: Ըստ միջազգային հանրության, այս բանաձևը պետք է լինի կարգավորման հիմքում:
Ընդ որում, պաղեստինցները Թրամփի այս «դարակազմիկ» պլանը մերժելու այլ հիմքեր ևս ունեն: Նախ, Թրամփի պլանով փաստացիորեն չի նախատեսվում Պաղեստին լիարժեք պետության ստեղծում: Մյուս հարցը, որը նույնպես կարևոր է՝ Թրամփը պլանը հրապարակել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ, այն դեպքում, երբ Պաղեստինի իշխանություններին ավելի վաղ հայտնի չեն եղել դրա դետալներ: Սա պաղեստինցիների համար հարված է իրենց ինքնասիրությանը:
Նշենք, որ Թրամփն իր այս պլանը կյանքի կոչելու ուղղությամբ գործնական քայլեր էր ձեռնարկում մինչև դրա հրապարակումը: Հիշեցնենք, որ 2017 թվականին Թրամփն արդեն իսկ ճանաչել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք, 2019 թվականին ճանաչել է Գոլանի բարձրունքներն Իսրայելի տարածք, ինչպես նաև Արևմտյան ափում հրեական բնակավայրերը ճանաչել է օրինական:
Թրամփի այս պլանն ավելի շատ հիշեցնում է բիզնես գործարք, որով պաղեստինցներին առաջարկվում է միլիարդավոր դոլարների ներդրումների դիմաց համաձայնել ամերիկյան գործող վարչակազմի այս քաղաքականության հետ, ինչի արդյունքում էականորեն կնվազեն Իսրայելի անվտանգային խնդիրները, ինչպես նաև միջազգային հանրության կողմից այս քաղաքականության քննադատությունը: Բացի այդ, գործարքի կայացումը ուժերի վերադասավորումներ կառաջացնի Մերձավոր Արևելքում՝ հօգուտ ԱՄՆ-ի և Իսրայելի: Հակամարտության չկարգավորված լինելը խոչընդոտում է արաբական երկրների և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և համագործակցությանը, կարգավորումը կարող է էականորեն թուլացնել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում: Հիշեցնենք, որ վերջին տարիներին Վաշինգտոնն աշխատում է Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև համագործակցություն հաստատելու ուղղությամբ՝ ընդդեմ Իրանի: Սակայն Սաուդյան Արաբիան ավելի կտրուկ քայլերի չի գնում այդ հարցում՝ հաշվի առնելով Իսրայելի հետ իր համագործակցությանն արաբական աշխարհի հնարավոր արձագանքը: Պատահական չէ, որ Սաուդյան Արաբիան դրական է արտահայտվել Թրամփի պլանի հարցում, այն դեպքում, երբ մյուս արաբական երկրները կա՛մ կտրում դեմ են արտահայտվել, կա՛մ ավելի զուսպ դիրքորոշում են հայտնել՝ ինչպես Հորդանանը և Եգիպտոսը: Նշենք նաև, որ Պաղեստինում պլանավորվող ներդրումների մի հսկայական մասը նախատեսվում է, որ պետք է իրականացնեն հենց Ծոցի երկրները:
Ակնկալո՞ւմ էր արդյոք Թրամփը, որ պաղեստինյան ուժերը կհամաձայնեն իր այս պլանին, կարծում ենք՝ ոչ: Ըստ էության, Թրամփն, այս գործարքը հրապարակելով, այս պահին ավելի շատ լուծում է ներքաղաքական խնդիրներ Իսրայելում և Միացյալ Նահանգներում, քան ցանկանում է բարձրացնել իր, որպես միջորդի հեղինակությունն աշխարում (Թրամփն իր քաղաքականությամբ արդեն վաղուց չի ընկալվում, որպես անաչառ միջնորդ պաղեստինա-իսրայելական հակամարտությունում):
Հիշեցնենք, որ մերձավորարևելյան հակամարտության կարգավորման իր պլանի հրապարակումը Թրամփն արդեն մի քանի անգամ հետաձգել էր՝ Իսրայելում ներքաղաքական զարգացումներով պայմանավորված: Այժմ էլ Իսրայելը գտնվում է ընտրական գործընթացների փուլում, սակայն Թրամփը որոշեց, այնուամենայիվ, հրապարակել այն:
2019 թվականին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով թեև վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաղթել էր, սակայն նրան այդպես էլ չհաջողվեց ստեղծել կոալիցիոն կառավարություն, և մարտին Իսրայելում կրկին նշանակված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ երրորդը վերջին մեկ տարում: Նախորդ ընտրություններին ընդառաջ Թրամփը նախ Գոլանը ճանաչեց Իսրայելի տարածք, ապա Արևմտյան ափում հրեական բնակավայրերը ճանաչեց օրինական: Ըստ Էության, պլանի հրապարակումն Իսրայելի գործող վարչապետին աջակցության հերթական դրսևորում է:
Նշենք, որ պլանի հրապարակումը համընկավ Իսրայելում Նեթանյահուի դեմ կոռուպցիայի հարցով մեղադրանքի առաջադրման հետ: Նշենք նաև, որ Իսրայելում միանշանակ չի ընդունվել Թրամփի մերձավորարևելյան պլանը, շատերի կարծիքով՝ սա ոչ թե խաղաղության, այլ պատերազմի պլան է՝ հաշվի առնելով պաղեստինցիների հնարավոր արձագանքը: Նման պայմաններում Թրամփի պլանը նաև ընդդիմության առաջնորդ Բենի Հանցի կողմից ստորագրելը Նեթանյահուի համար որոշակի երաշխիքներ է ստեղծում ընտրություններում, այդ թվում նաև մեծացնելով ընտրությունների արդյունքում նրանց միջև կոալիցիա ձևավորելու հավանականությունը:
Պլանի հրապարակումը ներքաղաքական խնդիրներ է լուծում նաև Թրամփի համար: 2020 թվականն ընտրական է ԱՄՆ-ի համար, և իր մերձավորարևելյան պլանը հրապարակելով՝ Թրամփը նախատեսում է ստանալ հրեական լոբբիի աջակցությունը գալիք ընտրություններում: Իր նախագահության ընթացքում Թրամփն, ինչպես նշեցինք, գործնական քայլերով ապացուցել է, որ ԱՄՆ պատմության ամենաիսրայելամետ նախագահն է, և պլանի հրապարակումը թերևս նախանշում էր վերընտրվելու դեպքում պաղեստինա-իսրայելական կարգավորման ուղղությամբ իր անելիքները:
Որքանո՞վ կհաջողի Թրամփն իր այս պլանն իրականություն դարձնելու հարցում կախված կլինի բացմաթիվ գործոններից, ինչպես օրինակ արաբական աշխարհի միասնական դիրքորոշումից, ծոցի արաբական երկրների համար իրանական վտանգի մեծացումից, աշխարհաքաղաքական զարգացումներից և այլն: Թրամփի պլանի իրագործման հարցում էական նշանակություն կունենա նաև մերձավորարևելյան քառյակի մյուս անդամների՝ Ռուսասատանի, ՄԱԿ-ի և ԵՄ արձագանքը, որոնք այս պահին բավականին զուսպ են:
Չի բացառվում, որ դրդելու համար, որ պաղեստինցիները բանակցեն այս փաթեթի շուրջ, Թրամփը կարող է գործի դնել տնտեսական ճնշումների քաղաքականությունը (ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Սաուդյան Արաբիան Պաղեստինին ամենամեծ տնտեսական օգնություն ցուցաբերողներն են): Նշենք, որ 2019 թվականին արդեն ամերիկյան վարչակազմը զգալիորեն կրճատել է Պաղեստինին ցուցաբերվող օգնությունը: Միևնույն ժամանակ, այս պլանին դեմ հանես եկող տարածաշրջանային ուժերը՝ ի դեմս Թուրքիայի, Իրանի, Հզբոլլահի, ՀԱՄԱՍ-ի և այլն, փորձելու են ամեն ինչ անել Թրամփի պլանի իրագործման նույնիսկ ամենաչնչին հավականությունը չեզոքացնելու ուղղությամբ, ինչն էլ ավելի կմեծացնի անկայությունը Մերձավոր Արելքում:
-
10:12
Հայաստանի Հանրապետություն կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը
-
09:27
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մանրամասներ է ներկայացրել Արցախում փաստահավաք առաքելությունից
-
09:24
Պապիկյանին պարտված ադրբեջանցուն որակազրկել են ՀՀ օրհներգի ժամանակ հարթակից իջնելու համար
-
07:32
Երիտասարդական ԵԱ. Հայկ Պապիկյանը և Մուշեղ Մկրտչյանը՝ ոսկե մեդալակիրներ
-
01:31
Համբուրգի իշխանությունները չեն բացառել գազի դեֆիցիտի դեպքում տաք ջրի մատակարարման սահմանափակումը
-
01:31
Ուզբեկստանի նախագահը պարետային ժամ է սահմանել Կարակալպակստանում
-
23:57
Տղերքը գիտեն ինչի համար են այս պահին անազատության մեջ. Սաղաթելյան
-
23:52
Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը
-
22:48
Լուկաշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է հարվածել Բելառուսի ռազմական օբյեկտներին
-
21:35
«Գազպրոմ»-ը Ուկրաինայի տարածքով գազ է մատակարարում Եվրոպային «Սուջա» գազաչափ կայանի միջոցով
-
19:59
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը
-
18:34
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական կողմի զգալի կորուստների մասին բոլոր ուղղություններով
-
16:32
Երևանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի ուղղություններից մեկն է
-
14:44
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
-
14:31
Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապին
-
13:15
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային
-
13:09
Վճռաբեկ դատարանի նոր դատավորներ են նշանակվել
-
12:13
«Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել
-
12:07
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
12:02
Իրանում մեկ օրում երկու երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
14:56
Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում. Զուրաբիշվիլի
-
18:42
«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի
-
18:33
Կհարկվե՞ն արդյոք մասնավոր տրանսֆերտները
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
15:37
Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
Խոնավություն՝ 32%
Քամի՝ 1,03 կմ/ժ