ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 145,05 դրամ ԱՐԾԱԹ - 229,22 դրամ ՊԼԱՏԻՆ - 11 756,21 դրամ

Ոչ մի մեծ պատմություն չի կերտվում ժխտողականության հիման վրա. Մակրոնը՝ Ցեղասպանության ճանաչման մասին

© AP Photo/Christophe Ena

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքին, որի ընթացքում ելույթ է ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի նախագահն իր ելույթում անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ ընդգծելով, որ Ֆրանսիան արդեն 19 տարի է, ինչ լծված է այդ գործին: Էմանուել Մակրոնն ուրախությամբ նկատել է, որ արդեն մեկ տարի է, ինչ կատարված է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր դարձնելու իր խոստումը:

«Պայքարը, որ հայերը մղում են Ցեղասպանության ճանաչման համար, պայքար է նաև լռության, մոռացության դեմ: Իսկ ճշմարտության հարցում գոյություն ունի եղբայրություն հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև»,- ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Թուրքիան իր քաղաքականության հիմքում դրել է ռևիզիոնիզմը. «Ոչ մի մեծ պատմություն չի կերտվում ստի, ժխտողականության ու ռևիզիոնիզմի հիման վրա»,- ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակին: 

Որպես պատվավոր հյուր միջոցառմանը մասնակցել է նաև թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 77%
Քամի՝ 6 կմ/ժ
8 C°
 
  15° 
05.04.2020
  13° 
06.04.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: