ՀՀ վարչապետի և ՍԴ նախագահի միջև լարվածությունը հասել է աննախադեպ մակարդակի. ԵԽԽՎ-ն սթափության կոչ է անում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները խորը անհանգստություն են հայտնել վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի միջև լարվածությոն կապակցությամբ, փոխանցում է Aysor.am-ը։
«Մենք շատ անհանգստացած ենք Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահի միջև լարվածության բարձր մակարդակից։ Վերահսկողությունն ու փոխզսպումը անհրաժեշտ են ցանկացած ժողովրդավարական համակարգում։ Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ լիազորությունները պետք է գործեն ըստ օրենքի գերակայության և հարգվեն գործով և բառերով, ներառյալ անմեղության կանխավարկածի սկզբունքի նկատմամբ: Եթե նրանք չեն կարող համագործակցել այս սկզբունքների համաձայն, ապա դրանք քայքայում և վնասում են միմյանց: Հետևաբար, մենք անհանգստացած ենք այն երկարաժամկետ վնասով, որը կարող է բերել դատական համակարգին այն լարվածությունը, որը հասել է աննախադեպ մակարդակի», - ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակված է ԵԽԽՎ պաշտոնական կայքում։
Փաստաթղթի համաձայն, կառավարությունն ու Հայաստանի խորհրդարանը մինչ այժմ հետևել են իրավիճակի լուծման իրավական ընթացակարգերին:
«Ավելին, իշխանությունները Վենետիկի հանձնաժողովի կարծիքն են հայցել Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամկետ թոշակի մեխանիզմի վերաբերյալ: Համաձայն եվրոպական ստանդարտների՝ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ վաղաժամկետ կենսաթոշակը պետք է լինի խիստ կամավոր և պետք է հարգվի այդ սկզբունքը: Որպես համազեկուցողներ, մենք ուշադիր հետևելու ենք, որ ՀՀ իշխանությունները շարունակեն գործել այս սկզբունքին համապատասխան, նույնիսկ եթե իրականում թվում է, որ այս մեխանիզմի նպատակը, որը 2015 թ. Սահմանադրության փոփոխությունների ոգու ապահովումն է, համարվում է ճիշտ», - նշել են համազեկուցողները:
ԵԽԽՎ համազեկուցողները նաև հայտարարել են, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշման գործադրում:
«Բացի այդ, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը: Ի վերջո, այս լարվածությունը չպետք է ստվերի Հայաստանում բարեփոխումների անհրաժեշտությունը, լինեն դրանք նախապատրաստվող, կամ արդեն սկսված, որոնք հետաքրքրություն են ներկայացնում Եվրոպայի Խորհրդի համար», - ասված է ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարության մեջ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 93%
Քամի՝ 2,57 կմ/ժ