ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրան-ԱՄՆ պատժամիջոցների նոր ալիք. հետևանքներն անհանգստացնող են նաև Հայաստանի համար

Տարեսկզբից իրանցի գեներալ Խասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո, իրանաամերիկյան լարվածությունը թևակոխեց նոր փուլ: Չնայած կողմերը խուսափեցին լայնածավալ ռազմական բախումներից, սակայն ինչպես և կանխատեսվում էր, էսկալացիան տեղափոխվեց տնտեսական հարթություն:

Հունվարի 17-ին, Միացյալ Նահագները հայտարարեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի մասին՝ ի պատասխան ամերիկյան ռազմաբազայի ռմբակոծության: Պատժամիջոցները ներառում էին 17 իրանական հանքարդյունաբերական և մետալուրգիական ընկերություններ, օտարերկրյա նավեր, որոնք մասնակցել էին այդ ընկերությունների արտադրանքի գնումներին, ինչպես նաև ենթադրում էին սահմանափակումներ իրանցի ութ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Ավելի ուշ, ԱՄՆ ընդլայնեց պատժամիջոցները՝ ներառելով մի շարք օտարերկրյա ընկերություններ, որոնք առնչություն ունեն իրանական նավթի արտահանման հետ:

Ըստ էության, զարգացումների այս սցենարը շատ սպասելի էր՝ հաշվի առնելով հանգամանքը, որը հենց Թրամփն էր իր թվիթերյան գրառումներից մեկում նշել, որ Միացյալ Նահանգները կխստացնեն պատժամիջոցներն Իրանի նկատմամբ:

Կասկածից վեր է, որ այս պարագայում Իրանն առավել քան ուշադիր ու զգայուն է լինելու հատկապես բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվող երկրների հետ երկխոսության նկատմամբ: Այս իմաստով, պատահական չէր, որ ընդամենն օրեր առաջ Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆը խոսեց Իրանի՝ հարևան երկրների հետ երկխոսության պատրաստակամության մասին:

Ե՛վ Միացյալ Նահանգներ-Իրան տնտեսական լարվածության սրացումը, և՛դրա արդյունքում առաջացած Իրանի համար ստեղծված քաղաքական ու տնտեսական վակուումը մեր երկրի համար արտաքին քաղաքականության առաջնային դիտարկվող հարցերից պետք է լինի: Առաջինի դեպքում, փորձելու խուսափել/շրջանցել կամ մեղմել հակաիրական պատժամիջոցների ազդեցությունը մեր տնտեսվարողների համար, երկրորդի պարագայում՝ օգտվել հնարավորությունների մեծ շրջանակից, որի փասացի վկայությունն է Զարիֆի վերոհիշյալ հայտարարությունը:

Որքանո՞վ է Հայաստանի իշխանությունն ադեկվատ արձագանքում տարածաշրջանային այս զարգացումներին: Հաշվարկվա՞ծ է արդյոք ամերիկյան պատժամիջոցների ռիսկը մեր տնտեսվարողների համար: Ձեռնարկվե՞լ են քայլեր, նախորդ տարի ԱՄՆ Առևտրի պալատի կողմից հայկական ընկերություններին «սև ցուցակում» ներառելու նախադեպի կրկնությունն այլևս կանխարգելելու համար…

Իրանաամերիկյան վերջին զարգացումներից հետո առնվազն Դավոսի միջազգային տնտեսական համաժողովը լավ հարթակ էր ի թիվս մեզ հետաքրքրող մի շարք հարցերի, փորձելու գտնել նաև այս խնդրի լուծումները:

Արվե՞լ է արդյոք… գոնե տեսանելի մակարդակում տարված աշխատանքի մասին չկա ինֆորմացիա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: