ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անհրաժեշտ է ճանաչել Բաքվում և Սումգաիթում հայերի ցեղասպանությունը․ Քերոլայն Քոքս

Հայերի ցեղասպանություն է իրականացվել Բաքվում, Սումգաիթում ու Լեռնային Ղարաբաղում, և այն պետք է ճանաչել, որպեսզի նման բանը անպատիժ չշարունակվի։ Այս մասին հայտարարել է բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ ելույթ ունենալով «Մոռացված փախստականներ․ ի՞նչ է կատարվել Բաքվի հայերի հետ» համաժողովում, որը փետրվարի 5-ին անցկացվել է Եվրոպական խորհրդարանում, հայտնում է News.am:։

Նա հիշեցրել է, որ Արցախ այցերի պատճառով ինքը տնվում է Ադրբեջանի «սև ցուցակում»։

Համաժողովի ընթացքում ներկայացվել են Բաքվի փախստականների պատմությունները։ Նրանց թվում եղել է 90-ականների սկզբին Ադրբեջանը լքած Աննա Աստվածատրյան-Տյուրքոտը։ Նրա խոսքերով՝ շատերն ունեն սարսափելի հիշողություններ այն մասին, թե ինչպես էին ստիպված փախչել և փրկվել։ «Շատերի ոգին կոտրվել էր, շատերի կյանքը ոչնչացվել էր՝ 350 000 մարդու կյանք, այնպիսին ինչպիսին ես եմ»,- նշել է նա։

Պատասխանելով ադրբեջանցի մասնակցի այն ակնարկին, թե նման հանդիպումները չեն նպաստում «խաղաղության կառուցմանը», Աննա Աստվածատրյանը նշել է, որ իր կյանքը փրկել է մի ադրբեջանուհի, որը նույնիսկ չէր հասկանում իրեն, քանի որ ռուսերեն չգիտեր։ «Խաղաղության կառուցման համար ամենակարևորը ճշմարտությունն է»,- ընդգծել է նա։

Բրյուսելի համալսարանի պրոֆեսոր Դավիթ Բաբաևն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին հարթակ տրամադրելու համար, «որպեսզի արտահայտվի 1990թ․ Բաքուն ստիպողաբար լքած հայ փախստականների մասին մեր մտահոգությունը»։

«Այդ գազանությունները՝ բռնությունը, ահաբեկումը, բռնաբարությունը, սպանությունը և մարդկանց ողջ-ողջ այրելը չպետք է անպատիժ մնան»,- հավելել է նա։

Համաժողովը կազմակերպվել էր Բրյուսելում «Հայ Դատի» գրասենյակի և ԵՄ-ում Հայաստանի առաքելության կողմից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: