ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի հայերն աջակցում են իսլամական հեղափոխությանը. արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյան

Թեհրանի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանը հայտարարել է, որ Իրանի հայերը, որպես հասարակության անբաժանելի մաս, աջակցում են իսլամական հեղափոխությանը: Այս մասին հայտնում է News.am-ը՝ հղում կատարելով IRNA-ին:

Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձում արքեպիսկոպոսը նշել է, որ իրանցի ժողովուրդն ամեն տարի նշում է հեղափոխության հաղթանակի տարեդարձը, ինչը շրջադարձային պահ էր պատմության մեջ: Նա նշել է, որ հայերը Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի ընթացքում եւս պաշտպանել են իրենց հայրենիքը եւ կռվել թշնամու հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: