ՍԴ շուրջ զարգացումներն այսօր արտաքին քաղաքական օրակարգի առաջնային հարցերից է

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը և ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեն առաջնային խնդիր է դարձել ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական օրակարգում:
Եթե իշխանություններին հաջողվել է սեփական հանրության մի մասին համոզել, որ գործընթացն իրավական է կամ եթե անգամ առկա են իրավական որոշ խնդիրներ, ապա դրանք առաջնային չեն Նոր Հայաստանի Սահմանադրական դատարան ունենալու նպատակին հասնելու ճանապարհին, միջազգային հանրությանը և մասնավորապես եվրոպացի գործընկերներին համոզել չի հաջողվում:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից անցյալ շաբաթ Սահմանադրական դատարանին առնչվող խնդրահարույց օրինագծերը շրջանառության մեջ դնելուց հետո տեղի է ունեցել արդեն երեք հանդիպում Հայաստանում հավատարմագրված ԵՄ, ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ՝ Ազգային ժողովի նախագահի, արտաքին գործերի նախարարի և վարչապետի մակարդակներով: ԱԳ նախարարը Վիեննայում հանդիպել է եվրոպական երկրներում, տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Ըստ էության, այս հանդիպմանը ևս առանցքային տեղ է զբաղեցրել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նշանակման արդյունքում ստեղծված իրավիճակը:
Հանդիպումների նման հաճախականությունը խոսում է այն մասին, որ գործընկերների համար Հայաստանի իշխանությունների նման քաղաքականությունը որևէ կերպ հասկանալի ու ընկալելի չէ, և նրանք փակ խողովակներով լուրջ մտահոգություններ են հայտնում իշխանություններին առաջիկա սահմանադրական հանրաքվեի կապացությամբ:
Ընդ որում, գործընթացի հետ կապված մտահոգությունները եվրոպական կողմը հայտնում է ոչ միայն փակ խողովակով: Հիշեցնենք, Ազգային ժողովում ՍԴ վերաբերյալ հանրաքվե անցկացնելու օրինագծի քննարկման օրը հայտարարությամբ հանդես են եկել ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին հնարավորինս արագ դիմել Եվրոպայի խորհրդի սահմանադրական իրավունքի մասնագիտացած մարմնին՝ Վենետիկի հանձնաժողովին խորհրդատվական կարծիք ստանալու համար: Անհապաղ Վենետիկի հանձնաժողով դիմելու կոչով հանդես է եկել նաև ԵԽԽՎ ամենամեծ քաղաքական ուժը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը:
Սահմանադրական դատարանի շուրջ ընթացիկ գործընթացն արդեն իսկ իմիջային խնդիրներ է ստեղծել Հայաստանի և գործող իշխանությունների համար, որոնց գործնական ազդեցությունը կախված է հետագա զարգացումներից և, ինչու ոչ, նաև այն գնից, որը պատրաստ են վճարել իշխանությունները այս ոչ իրավական գործընթացն իրենց համար ցանկալի ավարտին հասցնելու համար:
-
18:27
Երբ ազգը չի գնահատում իր հերոսներին, մնում է առանց հերոսների․Ռոբերտ Քոչարյան
-
18:07
Երկրագունդ. Լավրովի հայտարարություններն Արցախի մասին
-
17:44
Վարազդատ Դալիբալթայանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական
-
17:21
Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ
-
17:18
Արման Թաթոյանը Գերմանիայի դեսպանին ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հետ կապված հարցեր
-
17:05
Լավրովը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մորատինոսի հետ
-
16:28
Սյունիքում ականի պայթյունից վիրավորում է ստացել 2 փրկարար
-
16:08
Ի հիշատակ Հրանտ Դինքի՝ Ստամբուլի քաղաքապետը Թուզլայի հայկական որբանոցը կվերածի երիտասարդական կենտրոնի
-
15:26
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
14:36
Մեկնարկել են «Աբու Դաբի կայունության շաբաթ 2021» ֆորումի առցանց միջոցառումները
-
14:27
Նոր, ավել համարձակ իշխանություններ են մեզ պետք․ Սեյրան Օհանյան
-
14:02
Վարչապետն ԱՆ աշխատակազմին է ներկայացրել Անահիտ Ավանեսյանին
-
13:06
Արցախի ԱԳՆ ղեկավարը նամակներ է հղել միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների հարցով
-
12:32
Արցախում նախատեսվում են զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ. Պայթյունների ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել
-
11:14
Անձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելու համար նախատեսվում է կիրառել 1 բալի փոխարեն 0,5 տուգանային միավոր
-
11:10
Հադրութի, Ջաբրայիլի և Դավիթ Բեկ գյուղի նախկին տարածքից հայտնաբերվել է 8 աճյուն
-
10:39
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 164912-ի
-
09:26
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
09:25
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
-
07:53
Իրանն ու Թուրքիան երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ 3 նոր համաձայնագիր են կնքել
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
-
18:10
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:12
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Խոնավություն՝ 95%
Քամի՝ 8 կմ/ժ