ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան

Փետրվարի 19-ին երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է մեկնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակում փետրվարի 19-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վլադիմեր Չաչիբաիային: Կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառին առնչվող հարցեր, ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը հայկական կողմին ներկայացրել է Վրաստանի ԶՈւ-ում ընթացող բարեփոխումները:

Հանդիպումից հետո գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը այցելել է Թբիլիսիի Հերոսների հրապարակ, ծաղկեպսակ դրել վրաց զոհված զինծառայողներին նվիրված հուշակոթողի մոտ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: