ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վիեննայում Սումգայիթի և Բաքվի ջարդերի հիշատակին նվիրված քայլերթ և ցույց է կայացել

Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցի և Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ փետրվարի 22-ին Վիեննայում տեղի է ունեցել քայլերթ և ցույց Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը կազմակերպել էր Ավստրիայի Հայ դատի հանձնախումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցույցը մեկնարկել է Վիեննայի «Հոֆբուրգ» կայսերական պալատի մոտ՝ մասնակիցների կողմից գերմաներեն և անգլերեն լեզուներով Սումգայիթի և Բաքվի ջարդերը դատապարտող հայտարարություններով: Այնուհետև Հայաստանի, Արցախի և Ավստրիայի դրոշներով և Ադրբեջանին դատապարտող պաստառներով ցուցարարները շարժվել են դեպի Վիեննայի կենտրոնում գտնվող Սուրբ Ստեֆանի (Stephansplatz) հրապարակ: Ցուցարարները պաստառներ են բարձրացրել` «Մենք արդարություն ենք պահանջում Բաքվի և Սումգայիթի ջարդերի զոհերի համար», «Բաքվի և Սումգայիթի ջարդերը՝ անպատիժ հանցագործություն», «Ադրբեջանը մեղավոր է էթնիկական զտումների համար» և այլ կոչերով:

Բազմաքանակ անցորդներին, զբոսաշրջիկներին բաժանվել են թռուցիկներ, գրքեր և տեսաերիզներ՝ Սումգայիթում և Բաքվում հայերի դեմ իրականացված վայրագությունների, պետական մակարդակով հանցագործությունների քողարկման և Ադրբեջանի շարունակվող հայատյաց ու ռազմատենչ քաղաքականության մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: