ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 123,45 դրամ ԱՐԾԱԹ - 238,83 դրամ ՊԼԱՏԻՆ - 11 747,47 դրամ

Ռոման ջախջախեց Լեչչեին. Մխիթարյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

twitter.com/OfficialASRoma

Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել է «Լեչչեին» ու 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Այս մասին հայտնում է ArmSport:

Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացել է հռոմեացիների թուրք կիսապաշտպան Ջենգիզ Ունդերը՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գրավելով մրցակցի դարպասը: Հայ ֆուտբոլիստը խաղի արդեն 37-րդ րոպեին արդեն անձամբ աչքի ընկավ խփած գնդակով. ստանալով Էդին Ջեկոյի փոխանցումը՝ Մխիթարյանը դարպասապահի ոտքերի արանքով այն ուղարկեց դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:0:Ի դեպ, Մխիթարյանն Ա Սերիայի խաղում առաջին անգամ է միաժամանակ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնում: Սա հայ ֆուտբոլիստի 5-րդ գոլն էր «Ռոմայի» կազմում Ա Սերիայում:
Եվս երկու գոլ հռոմեացիները խփել են երկրորդ կեսում: Նախ, 69-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավել է Էդին Ջեկոն, ապա 80-րդ րոպեին խաղի վերջանահաշիվը ձևակերպել է Ալեքսանդր Կոլարովը:

Այս հաղթանակի շնորհիվ «Ռոման» իր միավորների թիվը հասցրել է 42-ի ու շարունակում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնել: «Լեչչեն» 25 միավորով 16-րդ տեղում է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 63%
Քամի՝ 5 կմ/ժ
7 C°
 
  12° 
11.04.2020
  13° 
12.04.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: