ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 25 602,91 դրամ ԱՐԾԱԹ - 217,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 10 906,05 դրամ

Ղարաբաղի հարցը եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ. Սերժ Սարգսյան

Դատական նիստի մեկնարկից առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում հավաքված իր աջակիցներին հղված խոսքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, աջակիցներ, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու, իսկ մեծ հաշվով, եկել եք պաշտպանելու արդարադատությունը:

Խնդրում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեր մերձավորներին, հարազատներին, ովքեր չեն փորձել ձեզ համոզել այս անբարենպաստ եղանակին մնալ տանը, ինչպես ասում են՝ շառ ու փորձանքից հեռու։ Շատ-շատ շնորհակալ եմ։ Իրոք, հաշվի առնելով եղանակային պայմանները, և այն հանգամանքը, որ հույս կա, որ Հայաստանում դեռևս կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար, Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից, խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին

Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր», - հայտարարեց Սերժ Սարգսյանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Անձրև
Խոնավություն՝ 74%
Քամի՝ 8 կմ/ժ
10 C°
 
  11° 
29.03.2020
  13° 
30.03.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: