Արցախի ԱԳՆ-ն Սումգայիթում հայերի կոտորածների 32-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել
32 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ը, Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունները Սումգայիթ քաղաքում իրականացրեցին հայ ազգաբնակչության կոտորած և բռնի տեղահանություն, որոնք ուղեկցվում էին աննախադեպ դաժանությամբ իրագործված վայրագություններով։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:
Հայտարարությունում նաև ասվում է. «Երեք օր տևած զանգվածային ծեծուջարդը, սպանություններն ու բռնարարքները Բաքվի իշխանությունների պատասխանն էին արցախահայության՝ իր ինքնորոշման անկապտելի իրավունքի իրացման խաղաղ և օրինական պահանջներին։
Գրեթե յուրաքանչյուր ելույթից հետո հնչում էր «Մա՛հ հայերին» կոչը: Իշխանությունների և իրավապահ մարմինների բացահայտ անգործության պայմաններում, ինչպես նաև վերջիններիս ուղղորդմամբ հարյուրավոր սումգայիթցի ադրբեջանցիներ, ոգեշնչված հայատյացության և բռնության կոչերով, անարգել կերպով սկսեցին հարձակումները Սումգայիթում ապրող հայերի բնակարանների վրա՝ իրենց մոտ ունենալով նրանց հասցեներով ցուցակները։
Սումգայիթում իրագործված մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրական կազմակերպիչների և մեղավորների անպատժելիությունը պարարտ հող նախապատրաստեց հաջորդած տարիներին Ադրբեջանական ԽՍՀ ողջ տարածքում՝ Կիրովաբադում, Բաքվում և մի շարք այլ հայաշատ քաղաքներում հայերի նկատմամբ էթնիկ զտումների իրագործման համար։ Այդ քաղաքականությանը զոհ գնացին հազարավոր հայեր, իսկ հարյուր հազարավորները դարձան փախստական։
Ցավոք, այսօր էլ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայերի նկատմամբ ատելության և այլատյացության սերմանմանն ուղղված քաղաքականությունը՝ հերոսացնելով և փառաբանելով 2004 թ. Հունգարիայում հայ սպային դաժանորեն սպանած ադրբեջանցի զինծառայողին։ Նման քաղաքականության հերթական դրսևորումը դարձան 2016 թ. Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ապրիլյան պատերազմի ընթացքում Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողին գլխատող ադրբեջանցի սպայի պագրևատրումը Ադրբեջանի նախագահի կողմից, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի իրագործած մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներն ու պատերազմական հանցագործությունները։
Խոնարհվում ենք սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին։ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի և հստակ ու միանշանակ գնահատական տա խաղաղ հայ ազգաբնակչության դեմ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանական գործողություններին, որը թույլ կտա ոչ միայն կանխել հետագայում նման ոճրագործությունների կրկնությունը, այլև կնպաստի Ադրբեջանում իրավիճակի առողջացմանը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 17%
Քամի՝ 2,06 կմ/ժ