ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բեռլինում հաստատել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Բեռլինում հաստատել են նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, պացիենտը հոսպիտալացվել և գտնվում Է կայուն վիճակում: Այդ մասին մարտի 2-ին հայտնել Է Գերմանիայի մայրաքաղաքի առողջապահության գլխավոր վարչությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Վարակվածը մի երիտասարդ Է, որն ապրում Է Միտեի շրջանում: Նրա վիճակը կայուն Է: Նա մեկուսացվել Է «Շարիտե» կլինիկայում և հետազոտվում Է»,-ասված Է վարչության մամուլի տեղեկագրում:
Իշխանություններն ի հայտ են բերել այն տասը մարդկանց, որոնք շփվել են հիվանդի հետ: Խոսքն ինչպես Բեռլինի բնակիչների, այնպես Էլ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի շրջանի բնակիչների մասին Է: Նրանք բոլորը գտնվում են տնային կարանտինային հսկողության ներքո և վիրուսի առկայության ստուգում են անցնելու, իշխանությունները շարունակում են փնտրել այլ մարդկանց, որոնք, հնարավոր Է՝ նրա հետ շփումներ են ունեցել: Մարտի 1-ի դրությամբ Գերմանիայում հաստատվել Է կորոնավիրուսի 129 դեպք: Այսպիսով, Բեռլինի պացիենտը դարձել Է 130-րդ վարակվածը: Կորոնավիրուսը գրանցվել Է ԳԴՀ-ի 16 դաշնային երկրամասերից 10-ում:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: