ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 011,57 դրամ ԱՐԾԱԹ - 232,04 դրամ ՊԼԱՏԻՆ - 11 513,4 դրամ

Էրդողանը 165 հազար դոլար փոխհատուցում է պահանջել իրեն «սատանա» կոչած պատգամավորից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբանը դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Էնգին Օզքոչի դեմ։ Էրդողանը ընդդիմադիր պատգամավորից 1 մլն լիրա (շուրջ 165․000 ԱՄՆ դոլար) բարոյական փոխատուցում է պահանջել՝ իրեն ուղղված քննադատական և վիրավորական հայտարարությունների համար, փոխանցում է ermenihaber-ը:

Նշենք, որ ավելի վաղ Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը Թուրքիայի Քրեական Օրենսգրքի 299-րդ հոդվածի հիման վրա Օզքոչի դեմ հետաքննություն էր սկսել։ Պատճառը մարտի 4-ին Թուրքիայի մեջլիսի ամբիոնից ընդդիմադիր գործչի հնչեցրած հայտարարություններն էին, որոնք այնուհետև իշխող և ընդդիմադիր երկու կուսակցությունների միջև իսկական ծեծկռտուք էին հարուցել։

Օզքոչը Էրդողանին անվանել էր անպատիվ, անարժան, դավաճան։ «Ռեջեփ Թայիփ Էրդողան, դու սատանայի մարմնացումն ես»,- հայտարարել էր նա՝ Թուրքիայի նախագահին մեղադրելով մուսուլմանների զանգվածային սպանությունների, թուրք զինվորների նահատակությունների մեջ՝ պնդելով, որ նման անձը չի կարող Թուրքիայի նախագահը լինել։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 76%
Քամի՝ 6 կմ/ժ
9 C°
 
  10° 
08.04.2020
  12° 
09.04.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: