ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպան միգրանտների հարցում չպետք է տեղի տա Թուրքիայի ճնշմանը. Ավստրիայի կանցլեր

Фото: Елизавета Дмитриева / Коммерсантъ

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Եվրոպան միգրանտների հարցում չպետք է տեղի տա Թուրքիայի ճնշմանը:

«Մենք այստեղ Հունաստանի վրա կազմակերպված գրոհի ենք ենթարկվում Թուրքիայի և նախագահ Էրդողանի կողմից… Դա պլանավորված և նպատակաուղղված գրոհ է, որը կառավարվում և կազմակերպվում է պետության կողմից: Եվրոպան չպետք է տեղի տա այդ ճնշմանը», - հայտարարել է Կուրցը «Funke» մեդիա խմբի հրատարակություններին տված հարցազրույցում՝ պատասխանելով հունա-թուրքական սահմանին 13 հազար փախստականների ճակատագրի վերաբերյալ հարցին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին

Կուրցի կարծիքով, եթե այդ մարդիկ վերջ ի վերջո հայտնվեն Կենտրոնական Եվրոպայում, հետագայում միգրանտների թիվը կտրուկ կաճի:

«Շուտով դրանք կլինեն հարյուր հազարներ, իսկ ավելի ուշ` միլիոններ: Ի վերջո մենք կարող ենք ստանալ նույնպիսի իրավիճակ, ինչպես 2015 թվականին», - ավելացրել է նա։ 

Կուրցը կարծում է, որ այն մարդիկ, ովքեր այժմ ժամանում են սահման, մեծամասամբ Սիրիայի պատերազմական տարածքներից փախչող փախստականներ չեն:  «Նրանց մեծ մասը միգրանտներ են, ովքեր տարիներ շարունակ բնակվում են Թուրքիայում: Այս մարդիկ Հունաստանում փախստականի կարգավիճակի իրավունք չունեն, քանի որ նրանց նկատմամբ Թուրքիայում հետապնդում չի իրականացվում»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: