ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աննա Հակոբյանն Արգենտինայի առաջին տիկնոջը հրավիրել է Երևան

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 7-ին Արգենտինայի հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսում հյուրընկալվել է երկրի Նախագահական նստավայրում (Casa Rosada) և հանդիպել երկրի առաջին տիկին Ֆաբիոլա Յանյեզին։

Աննա Հակոբյանն ու  Ֆաբիոլա Յանյեզը խոսել են առաջին տիկինների դերի և առաքելության մասին, կարևորել համատեղ ծրագրերի իրականացումը՝ շեշտելով, որ չպետք է վատնել երկրի ղեկավարի տիկնոջ կարգավիճակը և պետք է այն ծառայեցնել ի բարօրություն ինչպես սեփական երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի։

Աննա  Հակոբյանն Արգենտինայի առաջին տիկնոջը ներկայացրել է իր ղեկավարած  «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեությունը, ինչպես նաև ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավի նպատակը։ Տիկին Յանյեզն էլ ներկայացրել է Արգենտինայում իր ծավալած գործունեության մանրամասները։

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը Ֆաբիոլա Յանյեզին հրավիրել է Հայաստան։ Վերջինս սիրով ընդունել է հրավերը․ նախնական պայմանավորվածությամբ այցը կկայանա աշնանը։

Արգենտինայի առաջին տիկինն էլ Աննա Հակոբյանին հրավիրել է մասնակցելու Լատինական Ամերիկայի առաջին տիկինների ալյանսի առաջիկա հանդիպմանը։ Աննա Հակոբյանը սիրով ընդունել է հրավերը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: