ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ԱԳ փոխնախարարը հանդիպել է Կիպրոսի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Կիպրոսի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր Կիպրոսի խորհրդարանում hայկական hամայնքի պետական ներկայացուցիչ, պատգամավոր Վարդգէս Մահտեսեանի նախաձեռնությամբ։

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարել Արցախի միջազգային ճանաչման և միջազգային համագործակցության  ընդլայնման գործընթացներին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլին։ 

Հանդպման մասնակիցների խնդրանքով Արմինե Ալեքսանյանը նաև խոսել է Արցախում առկա իրողությունների մասին՝  ընդգծելով մարտի 31-ին հանրապետությունում կայանալիք համապետական ընտրությունների կարևորությունը ժողովրդավարական պետականության շարունակական ամրապնդման տեսանկյունից։ 

Արմինե Ալեքսանյանն անդրադարձել է նաև Արցախ-սփյուռք հարաբերություններին՝ ընդգծելով հայկական համայնքային կառույցների դերը թե՛ սփյուռքում հայապահպանության և թե՛ հայրենիքում, մասնավորապես` Արցախում, ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացման գործում։ Կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումների պարբերական անցկացումը՝ համագործակցության նոր ուղղությունների շուրջ մտքերի փոխանակման և հետագա քայլերի նախանշման նպատակով։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 0 կմ/ժ
    14 C°
     
    23°  13° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: