ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ 75 կոնգրեսական միացել է Արցախին ու Հայաստանին օգնություն տրամադրելու համար նամակին

ԱՄՆ 75 օրենսդիրներ նամակ են հղել Արտասահմանյան գործառնությունների և հարակից ծրագրերի պատվիրակությունների ենթահանձնաժողովին ՝ խնդրելով աջակցել Հայաստանին և Արցախին (Լեռնային Ղարաբաղ) 2021 ֆինանսական տարում։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը՝ հղում կատարելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին

Նամակը, որը գլխավորում է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը՝ Ջեքի Սփիրի ու Ադամ Շիֆի հետ միասին, կարևորում է Արցախում ականազերծման աշխատանքները և դրանում HALO Trust-ի կատարած կարևոր աշխատանքը և 1,5 միլիոն դոլար խնդրում՝  «ականազերծման և ականազերծման ռիսկերի կրթության համար»:

Բացի այդ, նամակով Հայաստանի համար 100 միլիոն դոլարի խնդրանք է ներկայացվել, որը պետք է ուղղվի երկրի տնտեսությունը, կառավարման համակարգը, օրենքի գերակայության և անվտանգության ապահովմանը։

Ի պատասխան Ադրբեջանի կողմից շարունակվող հրադադարի ռեժիմի խախտման և Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիայի՝ օրենսդիրները նաև առաջարկել են կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին:

«Անցյալ տարվանից ստորագրյած օրենսդիների թվի կրկնակի աճը ցույց է տալիս, որ մեծանում է Կոնգրեսի կողմից Հայաստանի ժողովրդավարացմանն աջակցությունը»,-ասում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    14 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    21°  12° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: