ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԻՆ-ը մեկ շաբաթում կորոնավիրուսի վերաբերյալ 233 զանգ է ստացել

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը փոխնախարար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ անց է կացրել հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են նախարարության բոլոր ստորաբաժանումների կողմից արտակարգ դրության պայմաններում տարվող աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր՝ սկսած անհրաժեշտ պաշտպանական միջոցների կիրառումից մինչև ախտահանման կազմակերպում:  Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Փրկարարական ծառայության ստորաբաժանումներն ապահովվելու են դիմակներով ու ձեռնոցներով: Պարբերաբար ախտահանվում են հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքներն ու տեխնիկան: Օպերատիվ խմբի ղեկավարի տեղակալ, ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի զեկույցի համաձայն՝ ծառայության բոլոր ստորաբաժանումները պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները, անհրաժեշտության դեպքում նաև կօժանդակեն հանրությանն ու պետական մարմիններին:

Մարտի 16-22-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կորոնավիրուսի վերաբերյալ 233 զանգ է ստացել: Մասնագետները յուրաքանչյուր զանգին անհատական մոտեցում են ցուցաբերել և տրամադրել են համապատասխան խորհրդատվություն: Հոգեբանական աջակցության բաժինն աշխատում է քսանչորսժամյա գրաֆիկով:

Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Հարությունյանը նիստի մասնակիցներին տվել է հանձնարարականներ, փոխնախարարը հորդորել է ջանք չխնայել նշված գործողությունները պատշաճ կերպով կազմակերպելու և իրականացնելու հարցում, որպեսզի հնարավոր լինի կանխել համաճարակի տարածումը հանրապետությունում: ԱԻՆ-ը սերտորեն համագործակցում է բոլոր գերատեսչությունների հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: