ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դեպի Հայաստան չվերթներ են իրականացնում չորս ռուսաստանյան և մեկ բելառուսական ավիաընկերություններ

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին ավիացիայի ոլորտում գործում են չորս ռուսական և մեկ բելառուսական ավիաընկերություններ։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը։

«Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը մոտ օրերին իրականացնելու է Մինսկ-Երևան չվերթ։ Ռուսական ավիաընկերություններից գործում են՝ «Ural airlines»­-ը, «Aeroflot»­-ը, «Sibir airlines»­-ը, «Nordwind airlines»-­ը: Ուղևորահոսքը բավականին նվազել է։ Մարտի 8-ի դրությամբ օրական ունեինք 6 հազար ուղևոր, իսկ այսօր՝ մոտ 8 հարյուր ուղևոր է մնացել»,- նշեց Սիմոնյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: