ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վճարումները չկատարած բաժանորդների գազամատակարարումը չի դադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մինչև արտակարգ դրության ավարտը  ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից։ Այս մասին ասված է ընկերության տարածած հայտարարությունում:

«Մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած առանձին հրապարակումներում անհարկի  շահարկվում է մատակարարված բնական գազի դիմաց  բնակիչ-բաժանորդների կողմից  սահմանված ժամկետներում համապատասխան վճարումներ չկատարելու դեպքում ԳՄՕԿ-ով և բնական գազի մատակարարման պայմանագրերով նախատեսված գազամատակարարման դադարեցման գործընթացը:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված  արտակարգ դրության պայմաններում  Պարետի որոշումները և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունը առ այն, որ ստեղծված իրավիճակը  բնակիչ-բաժանորդների կողմից  վճարումներ  կատարելու համար մինչև արտակարգ դրության ավարտը ճանաչվել է խոչընդոտող ֆորս մաժոր՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված արտակարգ դրության ավարտը  ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից:

Միաժամանակ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ ս.թ. մարտի 26-ի դրությամբ հանրապետության բնական գազի սպառման կառուցվածքում բնակիչ-բաժանորդներին  փետրվար հաշվարկային ամսին  մատակարարված գազի  դիմաց պարտքը կազմում է  շուրջ  4 մլրդ  800 մլն  դրամ, որից  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված  սոցիալապես անապահով ընտանիքների  ցուցակում ընդգրկված բնակիչ-բաժանորդների պարտքը կազմում է 315 մլն դրամ, ընդ որում, մատակարարված բնական  գազի դիմաց պարտքի  գումարային առումով  93,4 տոկոսը չի վերաբերում  սոցիալապես անապահովներին, մինչդեռ  փետրվար ամսին մատակարարված  գազի դիմաց չվճարող որոշ բնակիչ-բաժանորդների  պարտքը  կազմում է մինչև 900 հազար դրամ»,- ասված է հայտարարության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    18 C°
     
    20°   
    18.05.2024
    22°  10° 
    19.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: