ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 845,78 դրամ ԱՐԾԱԹ - 281,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 890,81 դրամ

Հարավային Կորեայի կառավարությունը ավտոմեքենա է նվիրել ՀՀ ոստիկանությանը

Հարավային Կորեայի կառավարությունը «Կիա» մեքենա է նվիրել ՀՀ ոստիկանությանը:

Մարտի 27-ին մեքենան հանձնվել է ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի հատուկ ստորաբաժանմանը, այլ կերպ ասած՝ «հրեշտակներին»։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից՝ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել Հարավային Կորեայի կառավարությանն ու Հայաստանում «Կիա» ընկերության պաշտոնական ներկայացուցչությանը։

Արտակարգ դրության պայմաններում, երբ ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են շուրջօրյա ծանրաբեռնված ծառայություն, յուրաքանչյուր հավելյալ տեխնիկական միջոց կարևոր նշանակություն ունի արդյունավետ աշխատանքի համար։
Մեքենան հանձնելուց անմիջապես հետո ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները դուրս են եկել ծառայության։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 7 կմ/ժ
22 C°
 
17°  27° 
03.06.2020
15°  28° 
04.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: