ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանն անվճար թվային կտրոններ է բաժանում բնակչությանը կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու համար. SCMP

AFP

Չինաստանի իշխանություններն Alipay և WeChat Pay առցանց վճարման հավելվածների միջոցով անվճար թվային կտրոններ են թողարկել՝ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխարհում երկրոդ ամենախոշոր տնտեսության ներքին սպառումը խթանելու նպատակով, փոխանցում է Tert.am-ը` հղվելով scmp.com կայքին։

Չժեցզյան նահանգի Ցյասին քաղաքում կիրակի հայտնել են, որ հանրությանը կհատկացվի 200 միլիոն յուանին (մոտ երեսուն միլիոն դոլար) համարժեք թվային կտրոն: Դրանից 150 միլիոն յուանը կբաշխվի WeChat Pay հավելվածի միջոցով:

Անցած հինգշաբթի Հունան նահանգի առևտրային միությունների ֆեդերացիան հայտարարել է, որ նահանգի աշխատողները և առևտրային միության անդամները կստանան երաշխավորագրեր վաուչերներ, որոնք կարող են օգտագործվել Հունանի 340 000 խանութում։ Մարդիկ դրանք կարող են նաև WeChat Pay հավելվածի միջոցով օգտագործել։

Չժեցզյան նահանգի Հանգժոու մայրաքաղաքը պլանավորում է 1,68 միլիարդ յուան արժողությամբ սպառողական կտրոններ բաժանել առցանց հարթակից դուրս աշխատող ավելի քնա վեց միլիոն առևտրականի։ Ուրբաթ իշխանությունները 50-յուան արժեքով երկու միլիոն կտրոնի առաջին խմբաքանակն արդեն բաժանել են։ Այդ կտրոններով կարելի է վճարել ինչպես առցանց, այնպես էլ  ոչ առնցանց գնումների համար:

Այլ շրջաններում կտրոնները կբաժանվեն մինչև մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: