ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 763,76 դրամ ԱՐԾԱԹ - 269,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 944,31 դրամ

Նախագահ Սարգսյանը Գերմանիային առաջարկել է ՀՀ-ում թոքերի օդափոխման սարքերի համատեղ արտադրություն հիմնել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ:

Հանրապետության նախագահը և դեսպանը տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի, դրա կանխարգելման, հաղթահարման և բուժման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։

Նախագահ Սարգսյանն իր ողջույններն ու բարեմաղթանքն է փոխանցել նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին՝ հույս հայտնելով, որ այս տարվա սեպտեմբերին նախատեսված նրա պաշտոնական այցը Հայաստան կկայանա: Այս առնչությամբ դեսպանը նշել է, որ նախագահ Շտայնմայերի այցն օրակարգում է: Նախագահն իր լավագույն բարեմաղթանքներն է հղել նաև իր լավ բարեկամ, կանցլեր Անգելա Մերկելին, որին ճանաչում է երկար տարիներ, դեռ 1990-ականներից:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև գլոբալ համավարակի դեմ պայքարում հնարավոր համատեղ քայլերին: Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գերմանիայի կողմից Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը, մասնավորապես՝ պաշտպանիչ միջոցներ, հանդերձանք, համապատասխան պարագաներ։ Բարձր գնահատելով գերմանական ինժեներական փորձն ու գիտելիքները՝ նախագահն ասել է, որ հնարավորության դեպքում ակնկալում է գերմանական ընկերությունների խորհրդատվությունը և նաև Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքերի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունը:

Անդրադարձ է եղել նաև ATOM նախագահական նախաձեռնությանը և դրա շրջանակում համատեղ ծրագրերին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ թեմայով քննարկումներ է ունեցել գերմանական մի շարք գիտահետազոտական կենտրոնների, ինչպես նաև խոշոր ընկերությունների, մասնավորապես Siemens-ի հետ: Ծրագրի նպատակն է միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ Հայաստանում զարգացնել արհեստական բանականությունը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 4 կմ/ժ
20 C°
 
14°  26° 
31.05.2020
14°  28° 
01.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: